«Նոր» Պուտինի ուսերի ծանր բեռը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների 70-ից ավելի տոկոս քվեներ: Թեև, իրավապաշտպան կազմակերպությունների դիտորդները հաղորդում էին հազարից ավելի ընտրախախտումների մասին, ռուսական մի շարք լրատվամիջոցներ նկարահանել էին բազմաթիվ լցոնումներ, ուղղորդումներ, սակայն Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի էին: Վլադիմիր Պուտինը Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքում շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, ապա ելույթ է ունեցել իր նախընտրական շտաբում։ Պուտինն ասել է, որ դեռ չի ծրագրում փոխել Սահմանադրությունը և դեռ «առարկայական» չի մտածել նոր վարչապետի թեկնածության շուրջ։ Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կպահպանի իր աթոռը։ Եվս մեկ նախագահական ժամկետի մասին հարցը Պուտինը «մի փոքր ծիծաղելի» է որակել.- «Ես ի՞նչ է հարյուր տարի եմ նստելու։ Ո՛չ»։ «Դուք եք մեր թիմը։ Այսօր քվեարկողները բոլորը մեր մեծ, համազգային թիմի մասն են»,- Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած «Ռուսաստան։ Սևոստոպոլ։ Ղրիմ» հանրահավաքի ժամանակ ասել է Պուտինը։ Որքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանում երեկ կայացած նախագահական ընտրություններն ամենականխատեսելի էին: Առավել կարևոր է հարցը, թե «նոր» ընտրությամբ Պուտինն ինչ արտաքին քաղաքականություն է վարելու, որովհետև ներքինում ամեն ինչ պարզ է, նա վայելում է երկրի բնակիչների գերակշիռ մեծամասնության անվերապահ վստահությունը: Իսկ ինչպիսի՞ն է լինելու «նոր» Պուտինը Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում... Ռուսաստանում երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Պուտինի քաղաքականությունը արժանանում է երկրի բնակիչների անվերապահ վստահությանը, իսկ դա նշանակում է, որ Պուտինի քաղաքականությունը չի փոխվելու՝ աշխարհի հետ «խոսելու» և ոճի առումով: Սա միանշանակ: Պուտինը վերջին մի քանի տարիներին իր համառությամբ ձգտում է ապացուցել աշխարհին, որ ԱՄՆ-ը գերտերություն է և իր հետ հաշվի պետք է նստեն բոլորը, նրա հետ պետք է բանակցեն: Այս էր նրա վերջին շաբաթների հարցազրույցների մեխը՝ Արևմուտքի հետ Ռուսաստանը պատրաստ է համագործակցության, բանակցությունների, բայց ուժի դիրքերից, կամ ինչպես ընդունված է ասել՝ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով: Այսօր չնայած ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրմանը, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ հերթական պատժամիջոցների սահմանմանը՝ Եվրոպայում նկատելի է Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ դիրքորոշում դրսևորելու քաղաքական կողմնակիցների թվի աճ, չնայած որոշ եվրոպական երկրների իշխանության ներկայացուցիչների կոշտ դիրքորոշմանը Ռուսաստանի ու Պուտինի նկատմամբ: Այո, սառը պատերազմն ակնհայտ է, բայցև ակնհայտ է, որ Պուտինը չի զիջելու, նա Ռուսաստանն ամուր, հզոր երկիր ցույց տալու խնդիր է դրել ու չի նահանջելու: Ուրեմն, հարցը հետևյալն է ընդամենը՝ որքան շուտ կհասկանան աշխարհում այս իրողությունը, դրանից էլ կախված կլինի, թե երբ կհալչի առճակատման «սառույցը»: Թամար Բագրատունի

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am