«Օրենքով գող» Զապին կասկածում են երեք սպանության փորձերի կազմակերպման մեջ

Թուրքական ոստիկանության կողմից «օրենքով գող» Դաթո Պանկիսսկու սպանության կազմակերպման մեջ կասկածվող հայազգի «օրինական» Անդրանիկ Սողոյանը (Զապ) կարող է մասնակցած լինել ևս երկու «օրենքով գողերի» հաշվեհարդարներին: Տարեսկզբին թուրքական իրավապահները Զապին անվանել են Դաթո Պանկիսսկու սպանության առավել հավանական պատվիրատուն: «Օրենքով գողին» անհայտ անձինք գնդակահարել էին Ստամբուլի կենտրոնում, դեպքի վայր ժամանած բժիշկները չէին կարողացել փրկել նրան: Դավիդ Ալախանաշվիլու գնդակահարությունը համարում են Շաքրո Մոլոդոյի վրեժը՝ իր զարմիկ Դաթո Օզմանովի նկատմամբ (Դաթո Կրասնոդարսկի) 2011թ. Բելգիայում Տարիել Օնիանիի (Տարո) թշնամական կլանի ներկայացուցիչների կողմից կատարված սպանության փորձի համար: Հարձակման հետևանքով Օզմանովը ստացել էր դանակի բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի ու գլխի շրջանում: Դաթո Պանկիսսկին անձնական մասնակցություն հարձակման մեջ չի ունեցել, սակայն ներկա է գտնվել դրան: Սակայն դա նրան չի փրկել: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Դաթո Կրասնոդարսկու վրա հարձակման կազմակերպիչներին ու մասնակիցներին Շաքրո Մոլոդոյը դեռևս 2011թ. մահվան դատավճիռ էր կայացրել: Այն իրականացնել կարող էր Զապն, ով մի շարք աղբյուրների կարծիքով, բարեկամություն է փնտրում Շաքրո Մոլոդոյի կլանի հետ: Վերջերս քրեական շրջանակներում տարածվել է տեղեկատվություն առ այն, որ Զապն ուղղակի առնչություն ունի ոչ վաղ անցյալում կատարված ևս երկու աղմկոտ սպանության փորձերին: Մասնավորապես, նրան համարում են 2017թ. վերջին քութաիսյան «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես «Ալֆասոն», գնդակահարության կազմակերպիչը: «Օրինականը» ստացել էր ծանր վնասվածքներ, սակայն փրկվել էր: Հաղորդվում էր, որ իր վրա չհաջողված սպանության փորձի հետևում կանգնած է Շաքրո Մոլոդոյի կլանի ներկայացուցիչ Նոդար Ասոյանը (Նոդար Ռուստավսկի), ում հետ Ալֆասոնը չէր բաժանել Ռոստովի մարզում քրեամերձ բիզնեսը: Ալֆասոնի հետ Շաքրո Մոլոդոյն ուներ նաև կոնֆլիկտ, քանի որ նա նրան նույնպես համարում էր իր զարմիկի վրա հարձակման մասնակից: Երկրորդ մահափորձը, որում մեղավոր են համարում Զապ Լենինականսկուն, նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանի (Հայկո Ղարաբաղսկի) նկատմամբ հաշվեհարդարն է: Սողոյանի հանցակիցները Նիկողոսյանին հաշմանդամ են դարձրել, կրակելով նրա ոտքերին նրա իսկ տանը: Հայտնի է, որ Զապն որոշել էր պատժել Հայկո Ղարաբաղսկուն այն բանի համար, որ վերջինս կասկածի տակ էր դրել իր «գողական» կարգավիճակը, թեև ինքն էլ «թագազրկվել» էր 1995թ.: crimerussia.com-ը նշում է, որ Անդրանիկ Սողոյանը իր հայրենիքում վատ համբավ է ձեռք բերել «օրենքով գողերի» շրջանում Հայաստանի ՆԳՆ-ի հետ համագործակցության համար: Հօգուտ հայրենիքի նա ընտրություն էր կատարել այն բանից հետո, երբ 2013թ. հեռակա Պրագայի դատարանի կողմից դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ հայ գործարարի սպանության կազմակերպման համար, և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am