Ինչո՞ւ է գազը Հայաստան հասնում 150 դոլարով, իսկ բնակչին վաճառվում 290 դոլարով

Հայաստանն Իրանից կարող է ունենալ ավելի էժան գազ, ուղղակի չկա դրա համար քաղաքական կամք, բանակցողներ, իշխանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Հիմա գազը Հայաստան հասնում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն բնակիչներին է հասնում մոտ 290 դոլարով (139 000 դրամ): Այս տարբերությունը որտեղի՞ց է, ես այս հարցին չեմ լսել հոդաբաշխ պատասխան, թե ինչու է բնակիչն այդքան թանկ ստանում գազը: Երբ ասում եք, որ Հայաստանը գազն էժան է ստանում, դուք սահմանի գինն եք ասում, չեն ասում տանը վառվող գազի գինը, որը շատ ավելի թանկ է շատ այլ երկրների գներից, որոնք եւս Ռուսաստանից են գազ ստանում»,- հարցրեց Մարուքյանը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին: «Տարբերության մեջ մտնում են  ծախսերը եւ 7,25 տոկոս կորուստները: Մեր բոլոր սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից, բաց, թափանցիկ գորչծիքակազմի եւ նաեւ տրվում է ժամանակ այդ սակագները հանրության հետ քննարկելու համար: Յուրաքանչյուր սակագնի բաղկացուցիչ մասը դրա ծախսային հոդվածներն են: Որ ծախսային մասն եք համարում ուռճացված, ասեք, ես պատրաստ եմ լրջորեն քննարկել եւ ներկայացնել տեղեկատվություն»,- ասաց Աշոտ Մանուկյանը: Նա հայտարարեց, որ Թուրքմենստան-Իրան-Վրաստան գազի տարանցման համար Հայաստանը պատրաստ է լինել չափազանց առաձգական. «Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարումների շուրջ քննակումները մշտապես գնացել են և գնալու են, սակայն որևէ տեղաշարժ չկա, որովհետև առաջարկվող գները մրցունակ չեն»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am