Կոպիտ խախտումներ՝ հոգեբուժարաններում. հրապարակվել է արտահերթ զեկույց

2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝

  • թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են,
  • առկա են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ,
  • օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ,
  • հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
  • մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետները (օրինակ՝ մանկական հոգեբույժներ),
  • չկա գիշերային ժամերին հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն, իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում՝ նաև Երևանում,
  • արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, դեղերի ոչ պատշաճ պահպանում և խոտանում,
  • եղել են հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանների ոչ պատշաճ վարման դեպքեր,
  • բացակայում են անհետաձգելի հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում անձին հոգեբուժական կազմակերպություններ տեղափոխելու և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մեխանիզմները,
  • առկա է դեղորայքային բուժումից զատ այլընտրանքային բուժման մեթոդների կիրառման խիստ պակաս,
  • հոգեբուժական կազմակերպություններում կան գերբնակեցվածության դեպքեր,
  • առկա է հոգեբուժական որոշ կազմակերպություններում կանանց և տղամարդկանց բաժանմունքների առանձնացման խնդիրներ,
  • մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում,
  • առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
  • կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ,
  • պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը,
  • բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները:
Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին: Մարդու իրավունքների պաշտպանը Գլխավոր դատախազություն է ուղարկել ժամկետանց դեղերի, դեղերի բաց թողնմանն ու հսկմանն առնչվող մատյաններում սահմանված կարգի կոպիտ խախտումներով լրացնելու, այդ թվում՝ հատուկ կարգով բաց թողնման դեղերի չափերը մատիտով լրացնելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանցից կենսաթոշակները վերցնելու վերաբերյալ արձանագրված տեղեկությունները: Զեկույցը՝ այստեղ.

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am