Արտակարգ դեպք «Արաբկիր» բժշկական կենտրոնում. 2-ամյա երեխան բժիշկների սխալ բուժումների պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում (լուսանկարներ)

Արդեն մոտ 2 տարի է՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի 1-ին մանկական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում բուժում է ստանում 2-ամյա Նարեկ Գյուրջինյանը, որի ծնողները պնդում են, որ երեխայի վիճակը գնալով վատանում է հենց բժիշկների մեղքով: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Քրիստինե Սարգսյանը, ասաց. «Մեր երեխան «Արաբկիր» բժշկական կենտրոնում է գտնվում 2016 թվականի հուլիսի 22-ից, միչև 1 տարեկան դառնալը՝ կրծքային բաժանմունքում, իսկ հետո` 1-ին մանկական բաժանմունքում: Մեր երեխան իրեն լավ էր զգում, միայն փոքր-ինչ ջերմություն ուներ, իր հիվանդասենյակ բերեցին մեկ այլ վիրուսակիր երեխա: Չնայած նրան, որ մենք բողոքեցինք, որ մեր երեխան թույլ է, կարող է հիվանդանալ, մեկ է, ուշադրություն չդարձրեցին: Երեխան այդ բոլոր ինֆեկցիոն հիվանդություններով վարակվեց, սկսվեց գրիպ, հազ, մի քանի անգամ թոքաբորբ, ինչն էլ հանգեցրեց նրան, որ հիմա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այստեղ ուժեղ անտիբիոտիկներ ներարկելու պատճառով վնասվեց ականջի ներվը, սխալ ներարկումների պատճառով կրծքավանդակը ձևափոխվեց, ոտքերը ձևափոխվեցին, ներքին օրգանների հետ խնդիրներ առաջացան։ Մի խոսքով, ոսկրային համակարգերը ևս խանգարվեցին: Ես անգամ բարձրացել եմ Արման Բաբլոյանի մոտ՝ խնդրանքով, որ ինքը տեղյակ լինի, թե ինչպիսի սխալ դեղորայքեր են ներարկում, ինչպիսի անհետևողական և անփույթ վերաբերմունք են ցուցաբերում երեխայիս, բայց նա ինձ շատ կոպիտ կերպով դուրս հրավիրեց իր սենյակից՝ ասելով, որ՝ գնա, երեխուդ վերցրու ու դուրս արի հիվանդանոցից, անգամ ինձ իր սենյակից հանելու համար անվտանգություն կանչեց: Մի խոսքով, երեխայիս վիճակը հիմա շատ ծանր է։ Խնդրում եմ բժիշկներին, որ նրան տեղափոխենք այլ հիվանդանոց, սակայն չեն համաձայնվում, եթե այստեղ մնանք, երեխաս հնարավոր է, որ անգամ մահանա իրենց մեղքով: Խնդրում եմ Առողջապահության նախարարության արձագանքը, որ երեխայիս տեղափոխենք այլ բժշկական հաստատություն: Նաև ուզում եմ, որ իմ նման իրավիճակում ոչ մի ծնող չհայտնվի, այստեղ իսկապես բարձիթողի վիճակ է տիրում»:  

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am