Կասկածելի լեգիտիմություն. Արմեն Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիութունից հրաժարվելու հիմքեր չկան նաև ոստիկանությունում

ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցության անդամները պահանջել էին փաստաթղթեր, որոնք կվկաեին, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Այդ նույն պահանջով ոստիկանություն էր դիմել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը: «ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել, թե ե՞րբ է Սարգսյանը ստացել ՀՀ քաղաքացիություն, և կա՞ն փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ շնորհվել է 1995 թվականին: Նաև նշված է, թե ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն տրամադրելու օրենքով սահմանված պարտականություն չունեն, և որ բնակչության պետական ռեգիստրում Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ ասած` Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիութունից հրաժարվելու հիմքեր չկան նաև ոստիկանությունում: Հիշեցնենք` Սարգսյանը 2002-2011թթ. եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, սակայն իր ասելով` հետագայում հրաժարվել է: Բայց ԱԺ-ում իր ընտրության ժամանակ Արմեն Սարգսյանը, հակառակ պատգամավորների պահանջներին, այդպես էլ չի ներկայացրել որևէ փաստարկ` ապացուցելու, որ իրապես երբ է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am