Պատիժ՝ Շուշին ազատագրողին. Քաղբանտարկյալների կոմիտեն ու Փարիզի վերածնունդը դատապարտում են

Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն, ինչպես նաեւ Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպությունը խստորեն դատապարտում են Ժիրայր Սեֆիլյանի եւ իր գործով ամբաստանյալների՝ երեկ կայացրած ծանր դատավճիռը, այս մասին հաղորդագրությունում ասվում է. «Գրեթե մեկ տարի տեւեց այս շինծու դատավարությունը, որտեղ պարբերաբար ոտնահարվում էին ամբաստանյալների եւ նրանց փաստաբանների տարրական իրավունքները, որտեղ հենց դատարանի շենքում բազմաթիվ ամբաստանյալների հանդեպ ուժ էր կիրառվում:  Եվ այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որն ամբողջ «դատավարության» ժամանակ չէր թաքցնում իր ամբարտավանությունն ու արհամարհանքը, հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը. վերջինս դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման: Նա դատապարտվեց առանց որեւէ ապացույցի, այն բանի համար, որ ցանկանում էր գրավել հեռուստաընկերության շենքերը «հեղափոխություն նախապատրաստելու» համար: Սեֆիլյանի գործով ամբաստանյալները եւս դատապարտվեցին առանց լուրջ ապացույցների առկայութեան եւ առանց իրենց շահերը պաշտպանելու հնարավորության. Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը եւ Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի ազատազրկման:  Այս դատավճիռները եւս մեկ անգամ ցույց են տալիս իշխանության տարանջատված չլինելը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ դատական իշխանությունն հատկապես, ամբողջովին ենթարկված է գործադիր իշխանությանը: Սա  մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ դատարանները, անաչառ վճիռ արձակելու փոխարեն, ծառայում են Սերժ Սարգսյանին իբրեւ բեմ, որտեղ նա կարող է ազատորեն լուծել իր խնդիրները:  Իրական ընդդիմությանը ճնշելու լավագույն օրինակը Ժիրայր Սեֆիլյանի ծանր դատավճիռն է, այն մարդու, ով իր մարտական ընկերների հետ ադրբեջանական լծից ազատագրեց Շուշին, այն մարդու, ով բացահայտեց Սերժ Սարգսյանի սուտը՝ կապված 2016 թվականի քառօրյա պատերազմի տարածքային կորուստների ծավալի հետ:  Այսպիսով, օրըստօրե Սերժ Սարգսյանն իր դիրքը, ինչպես նաեւ իր ներկայացրած համակարգն առավել ամրապնդելու համար չեզոքացնում է բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են հայ ժողովրդի իրական ուժը, լինի դա շինծու դատավարության,թե գործող իշխանության գաղտնի ծառայությունների կողմից ժողովրդին լռեցնելու եւ վախ սերմանելու միջոցով:  Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված հաղորդագրության մեջ Կոմիտեն ներկայացրել է ոչ վերջնական ցուցակ, որը ներառում է 109 քաղբանտարկյալ:  Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն եւ Փարիզի Հայկական վերածնունդ կազմակերպությունը գտնում են, որ այս ազատազրկումներն ունեն, այնուամենայնիվ, դրական մի կողմ ՝ առավել քան երբեւէ պատռել գործող իշխանության իրական դեմքը եւ ցույց տալ, թե որքան հրատապ է աջակցել նրանց, ովքեր քաջությունն ունեն դատապարտելու գործող իշխանությանը»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am