«Միայն ոչ ջիպով տղաներին». Ռուբեն Վարդանյանը սովորեցնում է` ում է պետք հարգել Հայաստանում

Հաջողակ երկրները նրանք են, որտեղ կրթություն կա, որտեղից «ուղեղները չեն արտահոսում»։ Նման կարծիք է հայտնել գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը։
Հայաստանի երեխաների համար պետք է օրինակ ծառայեն ոչ թե թանկարժեք մեքենաներով հարուստները, այլ ուսուցիչները, նույնիսկ եթե նրանք ոտքով են տեղաշարժվում։ Սրանում համոզված է գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը, որն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների առջև։ Այն երկրներն են հաջողակ, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել ու աշխատել։ Հիմա ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել նրան, թե ինչն է ապահովում այդ հաջողությունը։ Վարդանյանը կարծում է, որ հաջողության գրավականը հիմնարար կրթությունն է։ Բարերարը հարց է հնչեցնում` ինչո՞ւ է Ֆինլանդիայի կրթական համակարգն աշխարհում լավագույններից մեկը համարվում։ Հնարավոր է, պատճառն այն է, որ այնտեղ համալսարանների ցանկացած ֆակուլտետում սովորող ուսանողների տասից գոնե յոթն ուզում են ուսուցիչ դառնալ։ Վարդանայնը համոզված է, որ հարցը գումարը չէ։ Այնտեղ դասախոսների աշխատավարձերը ցածր չեն, սակայն աշխարհում ամենաբարձրը չեն։ Պարզապես նրանք գիտակցում են իրենց երկրի համար կրթության կարևորությունը։
«Իսկ ձեզանից ո՞վ է ուզում ուսուցիչ դառնալ։ Քչերը։ Նրանց, ով մտադիր է, ես սրտանց հաջողություն եմ մաղթում։ Դուք երկիրը դեպի լավն եք փոխում։ Ի դեպ, պապս ու հայրս պրոֆեսորներ էին, և ես հպարտանում եմ դրանով», — ասաց Վարդանյանը։
Ի՞նչ կարելի է անել, որպեսզի հանրապետությունից ուղեղները չարտահոսեն արտասահման։ Պետք է կյանքի ու աշխատանքի համար հարմար պայմաններ ստեղծել։Մարդիկ կարող են ինքնուրույն ստեղծել դրանք։ Կրթված մարդիկ շատ կարևոր ունակություն ունեն. նրանք կարողանում են այլ կերպ մտածել և իրենց ու երկրի համար նոր գաղափարներ ներկայացնել։ Այդպիսի մարդիկ պատրաստ են ռիսկի դիմել`որևէ բանի հասնելու համար։ «Դարերով մենք փորձել ենք գոյատևել ու ռիսկերը նվազագույնի հասցնել։ Հիմա պետք է այլ կերպ մատծել։ Մենք պետք է դուրս գանք հարմարավետության գոտու սահմաններից», — կարծում է Վարդանյանը։ Նա նաև հավելեց, որ Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի համար, որպեսզի օգտվի իր բացառիկ դիրքից։ Հայաստանը կապեր ունի Եվրասիական միության, Եվրամիության և Իրանի, նաև տասնյակ այլ երկրների հետ` սփյուռքի միջոցով։ Այդ պատճառով երիտասարդները պետք է օտար լեզուներին (պետք չէ մոռանալ նաև պարսկերենի մասին) տիրապետեն, մշտապես նոր գիտելիքներ ու նոր հմտություններ յուրացնեն։
armeniasputnik.am

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am