Էլիբեգովները նոր սկանդալի կիզակետում. Ծեծի է ենթարկվել «Օբյեկտիվի» նկարահանող խումբը

Թբիլիսի Հավլաբար թաղամասի Ցուցքիրիձե փողոցում ծեծի է ենթարկվել «Օբյեկտիվի» հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Ընկերության լրատվական ծառայության ղեկավար Աննա Կիկնաձեն լրագրողներին պատմել է միջադեպի մանրամասները: Ըստ նրա՝ օպերատոր Դավիթ Մախարաձեն և լրագրող Նինո Լորճոշվիլին տեսանյութ էին պատրաստում նախագահական նստավայրի հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարության մասին: Հարևանությամբ է գտնվում նաև King Edward հյուրանոցը, որի սեփականատերը Գոգա Էլիբեգովն է: Հենց նրա կինն էլ ապօրինի կառուցվող շինության սեփականատերն է. «Մեր լրագրողները մոտեցել են տեսախցիկն անջատված վիճակում, որպեսզի պարզեն՝ ովքեր են բողոքում կառուցվող շինությունից, ձայնագրեն նրանց: Անվտանգության տեսախցիկների ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես են լրագրողն ու օպերատորը հյուրանոցի ֆոնի վրա մի երկու րոպե զրուցում Գոգա Էլիբեգովի հետ, այդ ժամանակ մոտենում է նրա որդին՝ Էդուար Էլիբեգովը, «գողականին» հատուկ ժեստերով մոտենում օպերատորին, խփում նրա ուսին»,- պատմել է Կիկնաձեն: Այս ամենից հետո փողոցում ծեծկռտուք է սկսվել: Ականատեսները Կիկնաձեին պատմել են, որ լրագրողին և օպերատորին մի քանի հոգով են ծեծի ենթարկել, օպերատորի աչքն է կապտած, մազերն են քաշել. «Կադրեր կան, որ երևում է՝ ինչպես են մազերը թափված տարբեր տեղերում, դրանք սարսափելի կադրեր են, իսկ լրագրողի գլուխն է վնասվել»: Կիկնաձեն ասել է, որ ճանաչում է Էլիբեգովին և որոշել է անձամբ դեպքի վայր գնալ: Ըստ նրա՝ անձնական զրույցի ժամանակ Էլիբեգովը հիշեցրել է իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ ինքը հայ է, իսկ հեռուստաընկերության աշխատակիցները սադրիչներ և ներխուժել են իր տարածք: Կիկնաձեն վստահեցրել է, որ իրենց ծանոթության ողջ ընթացքում, թե ինքն անձամբ, թե իրենց ընկերությունը հարգանքով են վերաբերվել Էլիբեգովին: Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ քրեական գործ է հարուցել՝ բռնություն հոդվածով, ձերբակալվածներ չկան: Հիշեցնենք, որ հայր Էլիբեգովը տևական ժամանակ վրացական ԶԼՄ-ներով մեղադրում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին` եկեղեցուն տրվող գումարները մսխելու և հակավրացական գործունեություն ծավալելու մեջ, իսկ 2014 թվականի փետրվարի 16-ին մոտ երկու հարյուր հոգի նրա տան մոտ էին հավաքվել, այդ ժամանակ նույնպես ծեծկռտուք էր տեղի ունեցել:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am