The Business Insider-ը գրել է,որ Միացյալ Նահանգների օդուժի գեներալ, Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը հանդես է եղել բավական անհանգստացող հայտարարությամբ և ասել.
«Պենտագոնն անպաշտպան է Ռուսաստանի և Չինաստանի ստեղծած գերձայնային զենքերի դեմ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանն ագրեսիվորեն հետամուտ են լինում գերձայնային հնարավորություններն ընդլայնելուն: Մենք հետևել ենք՝ ինչպես են նրանք փորձարկում ադ հնարավորությունները»:
Չնայած, որ գերձայնային զենքերը դեռևս կոնցեպտուալ բնույթ են կրում կամ էլ դեռևս փորձարկման փուլում են, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը ներկայացրել են բավական հեռատեսական ծրագրեր, գրում է լրատվամիջոցը։
Չինաստանը 2017թ. նոյեմբերին փորձարկել է գերձայնային թռչող սարք, իսկ Ռուսաստանը վերջերս փորձարկել է, նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ, «անխոցելի» գերձայնային հրթիռ:
Հանրապետական սենատորներից մեկը հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ն ինչ պաշտպանական միջոցներ ունի այս զենքերի դեմ, գեներալը պատասխանել է. «Մենք չունենք այնպիսի պաշտպանություն, որն ուղղված է այդ զինատեսակների դեմ»:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը