Դատարանների նախագահները դժգոհ են, բայց հույսները չեն կորցրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում մեկ միասնական դատարան ձեւավորելու արդյունքում մի շարք դատարանների նախագահներ դարձել են շարքային դատավոր, եւ դա ոմանք շատ ծանր են տանում: Շարքային դատավորից մի քիչ ավել լինելու համար Երեւանի դատարանների նախագահներից ոմանք առաջադրվեցին ԲԴԽ կազմում ընդգրկվելու համար։ Օրինակ՝ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, ով չընտրվեց ԲԴԽ անդամ եւ այժմ ցանկանում է վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել է դատավորի կենսագրությունը՝ Գեղարքունիքի դատարան, բայց արդեն նախագահի կարգավիճակում: Այդ դատարանի նախագահն այժմ ամբաստանյալի աթոռին է՝ կաշառքի գործով:

Նոր Նորքի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչի որդին եւս ցանկանում էր դառնալ Երեւանի դատարանի նախագահ, սակայն Ռուբեն Վարդազարյանն ավելի «անցողիկ» թեկնածու էր: Բայցեւայնպես, Երեւանի դատարանների նախկին նախագահները հույսները չեն կորցրել, քանի որ Վարդազարյանը պաշտոնավարելու է ընդամենը 3 տարի, նրանց խոստացել են, որ հերթով կճաշակեն դատարանի նախագահ լինելու բերկրանքը:

Նշենք, որ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները եւ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել։ Ապա Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ: Այդ գլուխն ուժի մեջ կմտնի ս.թ. ապրիլի 9-ից: Իսկ Ռուբեն Վարդազարյանը, եթե ԲԴԽ-ի կողմից նշանակվի, կպաշտոնավարի ընդամենը 3 տարի՝ առանց վերանշանակվելու իրավունքի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am