Արտակարգ իրավիճակ Կենտրոն վարչական շրջանում/տեսաշար/

Մինչ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարները երևանցիներիս «ուղեղները լվանում են», թե կյանքի գնով փորձում են մայրաքաղաքում վերացնել հակասանիտարական վիճակը, մայրաքաղաքի սրտում՝ Երևանի կենտրոնում, առնետների մի ամբողջ բանակ է օր-օրի «շենանում»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 40 շենքի բնակիչները, 2 տարուց ավելի է՝ օր ու արև չունեն: Մինչ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, նշված շենքի բնակիչները ահաբեկված են դիմավորում ամեն օրը:Պատճառը շենքում վխտող առնետներն են: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին. «2 տարուց ավելի է՝ դիմել ենք Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին, որպեսզի խնդիրը լուծեն, սակայն ամեն անգամ միայն խոստանում են ու ստացվում է «էշ մի սատկի, գարուն կգա»: Հետաքրքիր է՝ էդ կաբինետներում նստած չինովնիկները, որ մտածում են իրենց թափանները լցնելու մասին, իրենք էս պայմաններում կապրե՞ն: Չնայած մի մասը երևի ապրեն, քանի որ նրանց մոտ բույն է դրել առնետավազքի հոգեբանությունը: Այս տարի նշվելու է Երևանի 2800-ամյակը ու մեր մայրաքաղաքը, որ դարերի պատմություն ունի ու կոչվում էր Վարդագույն քաղաք, վերածվում է առնետների քաղաքի: Գոնե նամուս ու թասիբ ունենան՝ սրա դեմն առնեն, հակառակ դեպքում՝ դրանց բոլոր խոսքերը դուրս կգա օդ»: Բնակիչերը նշում էին նաև, որ առնետների պատճառով թե՛ տարեցները, թե՛ փոքրերը միշտ վախի ու զզվանքի մեջ են ապրում: «Հարևանությամբ գտնվող դեղատան աշխատակիցներն արդեն շատերիս դեմքով գիտեն, հենց մտնում ենք դեղատուն, ասում են՝ Առնետների ահից էլի եկել եք դեղ առնելո՞ւ: Եղել են նաև դեպքեր, որ մարդիկ առնետների վախից սրտի հետ կապված խնդիրներ են ունեցել ու հայտնվել են հիվանդանոցներում: Բավական է՝ հետո էլ պատասխանատուները ասում են, թե իրենք Երևանը սիրում են: Երևանը սիրող մարդը շուտվանից վերացրել էր առնետների բազմանալը: Բնակիչները հուսով են, որ գոնե այս հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները միջոցներ կձեռնարկեն այս հակասանիտարական վիճակը վերացնելու համար: Հակառակ դեպքում՝ այլ ելք չի մնա, քան հավաքենք մի քանի կռիսներ ու որպես ընծա ուղարկենք Երևանի քաղաքապետարան»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am