Սերժ Սարգսյանը որոշեց գրոհել

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին նրա իսկ հայտարարությանը հաջորդեց Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը: Հաշվարկած էր արդյոք հաջորդականությունը, թե ոչ, դժվար է ասել, համենայն դեպս քաղաքականության մեջ երևի թե չեն լինում այդպիսի պատահականություններ: Այսպես, թե այնպես, ուշագրավ է, որ Սարգսյանի հայտարարությունից հետո Սէֆիլյանը դատապարտվում է տասը տարի 5 ամիս ազատազրկման, որն ըստ էության բավականին խիստ պատժաչափ է և կարծես թե բավականին ցուցադրական պատժաչափ: Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, որ հինգ րոպե պակաս վարչապետ է, ակնարկում, որ շարժառիթների շարքում է նաև «Սասնա ծռերի» դեպքն ու այսօր էլ փողոցում հարցեր լուծելու կոչեր հնչեցնելը, և հետո դրան հաջորդում է Սէֆիլյանի նկատմամբ խիստ և ցուցադրական պատժաչափը, որով Սարգսյանը կարծես թե ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված իր վարչապետությունը ցնցումների կամ արտառոց զարգացումների միջոցով կանխելու փորձերի հանդեպ: Սրան զուգահեռ սակայն, խնդրի հակառակ կողմում այն է, որ Սարգսյանը կարծես թե մարտահրավեր է նետում հանրությանը, ասելով, դե դուրս եկեք փողոց՝ տեսնեմ: Բանն այն է, որ կար տեսակետ, թե Սարգսյանը կձգի իր վարչապետության մասին հայտարարությունը մինչև ապրիլի 15-16, որպեսզի հայտարարելուց հետո այսպես ասած ընդդիմությունը կամ ընդդիմությունները չունենան հասարակությանը փողոց հանելու և կրիտիկական իրավիճակ հասունացնելու ժամանակ, եթե անգամ համարվում է, որ գործնականում դրա ոչ միայն ժամանակի, այլ ռեսուրսային մի շարք հանգամանքների պակաս կա: Սարգսյանը փաստորեն տալիս է 20 օր ժամանակ: Ավելին, դրան հաջորդում է Սէֆիլյանի գործով խիստ դատավճիռ, կամ ոչ մեղմ, և թերևս ցուցադրական մի դատավճիռ, որն անմիջապես կապակցվելով վարչապետության մասին Սարգսյանի հայտարարությանը կարող է տալ այսպես ասած առավել ուժգին էֆեկտ, արթնացնելով հանրային դժգոհություն: Կամ Սերժ Սարգսյանը լիակատար վստահ է, որ չի կարող լինել այդպիսի բան և չկա այդ ամենի համար փողոց դուրս գալու պատրաստ հանրություն և այդ իսկ պատճառով ցուցադրում է մկանները, կամ Սարգսյանը ունենալով որոշակի մտավախություններ, փորձում է այսպես ասած ժամանակից շուտ հասունացնել դրանք, ընդ որում նույնիսկ ավելի շուտ, քան գուցե պլանավորում էին հնարավոր քայլերի կազմակերպիչները և մշակողները: Եվ այս ամենին զուգահեռ, Սերժ Սարգսյանը կարծես թե նաև փորձում է ընդգծել այսպես ասած կոնտրաստը, ասելով, որ մի կողմից առաջարկում է բավականին հարմարավետ պայմաններ նրանց, ովքեր «երիտասարդ լիդերներ» են, կամ այլ կերպ ասած նոր համակարգի և խաղի կանոնների շուջ պատրաստ են պայմանավորվել, մյուս կողմից շատ կոշտ է լինելու այդ կանոնները մերժողների հանդեպ: Այդ տեսանկյունից, Սէֆիլյանի դատավճիռը նաև որոշակի մարտահրավեր է, նետված այն քաղաքական խմբերին, որոնք քննարկում են Սարգսյանի վարչապետության դեմ առավել արմատական պայքարի տարբերակները: Սարգսյանն ըստ երևույթին առաջնորդվում է լավագույն պաշտպանությունը հարձակումն է հայտնի տրամաբանությամբ և որոշում է չսպասել, մինչև որևէ մարտահրավեր կնետեն իրեն: Միևնույն ժամանակ, նա կարծես թե խթանում է արմատական ռեակցիաներ, կարծես թե նախապատրաստելով անհրաժեշտության դեպքում ոչ թե պոստֆակտում, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով կանխարգելիչ ուժային գործիքների կիրառման «լեգիտիմ» մթնոլորտ իր համար, ընդ որում միջազգայնորեն «լեգիտիմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am