Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի վթարի վայրից բացառիկ լուսանկարներ
Բացառիկ լուսանկարները, այսօր Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախված «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսի և բեռնատարի դեպքի վայրից:
Mercedes-ը հաշվառված է Երևան քաղաքի Սարի Թաղում գրանցված «Ման-Տուր» ՍՊԸ-ի հաշվեկշտում:
Վթարի հետեւանքով 8 մարդ հոսպիտալացվել է Պավլովի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները երեքի առողջական վիճակը գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Նրանցից մեկը դուրս է գրվել: Հիվանդանոց տեղափոխված մյուս երկու վիրավորները դեռ հետազոտման փուլում են: Մնացած մոտ 40 հոգին տեղափոխվել են «Как дома» հյուրանոց:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսի վերջնական ուղղությունը Տվերն էր:
Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում:

