էնտեղ նստած՝ իր մամուլի խոսնակի լեզվով էստեղ բաներ է հասկացնում. Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչրյանին
Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ քանի դեռ Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը չեն բացահայտվել, այս երկիրը երկիր չի դառնա: «Մարտի 1-ի առավոտյան ով հրաման տվեց Օպերայի հրապարակ մտնելու: Այս հարցի պատասխանը Ռոբերտ Քոչարյանը որոշել է ինքնուրո՞ւյն, թե՞ հարցի որոշմանը մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչրյանը թող այս հարցին պատասխանի, վերջապես ասի, որ այս որոշումը միայն ես չեմ արել, կամ ասի՝ միայնակ եմ արել: Գալուստ Սահակյանը Հոկտեմբերի 27-ի մասով ասում էր, որ դա կարող է՝ դրսի ուժերի կողմից կազմակերպված լինի:Նախկին նախագահ է, թող կանչվի հարցաքննության ու էդ հարցերի պատասխանը տա, թե չէ մամուլի խոսնակի լեզվով բաներ է հասկացնում: Էդքան ինձ էիք կանչում ամեն ամբախ-զամբախ հարցերով, մի անգամ էլ էդ մարդուն կանչեք, թե չէ՝ էնտեղ նստած՝ իր մամուլի խոսնակի լեզվով էստեղ բաներ է հասկացնում»,- հայտարարեց Սարգսյանը:
