Էդվարդ Նալբանդյանից ազատվում ե՞ն

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով ըստ էության ոչ ֆոռմալ առումով Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության մասին է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ է՝ փորձում են ազատվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Բայց նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սիրելին է, վայելում է նրա հովանավորությունը, և Լավրովը չի ցանկանում Նալբանդյանի փոխարեն այլ մարդու տեսնել այդ պաշտոնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ 2016թ. օգոստոսին նրան մեդալ տվեց՝ այդպիսով պաշտպանելով սեպտեմբերին նոր ձևավորվող կառավարությունից դուրս մնալու հեռանկարից: Հայաստանի իշխանությունը, չցանկանալով հակադրվել Լավրովին, Նալբանդյանին թողնում է ԱԳ նախարարի պաշտոնում, բայց նախարարության ղեկավարումը հանձնելու են այլ մարդու, որը կոչվելու է գլխավոր քարտուղար: Այս փոփոխություններով, ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը դառնում է քաղաքական պաշտոն, դեսպանի պաշտոնը`վարչական: Խմբագրվել է դիվանագիտական անձնագիր կրելու անձանց շրջանակը. եթե նախկինում չորս կատեգորիայի անձինք կարող էին դիվանագիտական պաշտոններ ստանալ, այժմ`երեք: Ուշագավ է, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նիստին ներկայացել էր անպատրաստ, լինելով նախագծի հեղինակ, նա չէր կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին;Ի վերջո հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նկատեց. «Հիմա դուք ոչ նախանձելի վիճակում եք, քանի որ մեկ օր առաջ եք օրենքը ներկայացրել»,- Շավարշ Քոչարյանին դիմեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը: «Պատգամավորները ողջամիտ, տրամաբանական եւ իրավական մտքեր են առաջ քաշում, բայց դուք սպառիչ պատասխաններ չեք կարող տալ»,- շարունակեց Գեւորգ Կոստանյանը`հորդորելով, որ պատգամավորներին այս ընթացքում լուսավորել նախագծի մասին:Սակայն Քոչարյանը հիշեցրեց, որ նախագիծը պետք է անհապաղ ընդգրկել նիստերի օրակարգ, քանի որ պետք է ընդունվի մինչեւ ապրիլի ինը, սահմանադրական օրենք է; «Մենք կարող ենք հիմա էլ դուրս գալ`նստել եւ սկսել աշխատել, բայց դուք հիմա այդ հարցերի պատասխանները չունեք»,- ասաց Գեւորգ Կոստանյանը: Հարցերը վերաբերում էին դիվանագիտական աշխատողների` տնտեսական գործունեություն ծավալ; Նիստից հետո Քոչարյանը հերքեց, թե քարտուղարը հակակշիռ է լինելու նախարարին, նա է վերջինիս փոխարեն որոշումներ կայացնող լինելու: Քոչարյանը չհերքեց, որ քարտուղարի գործառույթները ընդլայնվում են, բայց վստահեցրեց, որ բանը նախարարին հակակշիռ լինելուն չի հասնելու: «Քարտուղարի պաշտոնը՝ որպես դիվանագիտական պաշտոն, ընդլայնվում է, բայց ձեր ասածը կապ չունի փոփոխության հետ»,- ասաց նա: Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am