Ելք-ում ելք չկա

«Ելք» դաշինքի ներսում ծայր առած անհամաձայնությունները ոչ մի գնով չեն հանգուցալուծվում: Հիմնական անհամաձայնությունն այս պահին Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև է, առաջինը նախընտրում է փողոցային պայքարը, իսկ Էդմոն Մարուքյանը կողմ է կառուցողական պայքարի։ Եւ ահա, մի քանի շաբաթ ընթացող քննարկումներից հետո էլ հերթական հավաքը, որը թվում էր, թե լինելու է վերջինը եւ Ելք-ը կայացնելու է իր որոշումը, անպտուղ ավարտ ունեցավ։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կոնսենսուսի չեն եկել, սակայն դա չի նշանակում, թե դաշինքը պառակտվում է, քննարկումները դեռ շարունակելու են։ Փաշինյանը տեղեկացրեց, որ ուշագրավ համաձայնություն են ձեռք բերել՝ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է անելու այն, ինչ ուզում է, մինչեւ դաշինքը վերջնական որոշում կկայացնի: Փաշինյանն ասաց. «Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ եւ որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի եւ որոշումների հետ եւ կարող է իրագործել այդ որոշումը: Երկրորդը՝ վաղը ԱԺ հերթական նիստ է սկսվում «Ելք խմբակցությունը բնականոն կշարունակի գործել իր խորհրդարանական հարթակում եւ մենք մեր քննարկումները կշարունակենք: Եթե ես ասում էի, որ կուսակցությունները որեւէ որոշում չեն կայացնում, քանի որ կա դաշինքային ֆորմատով քննարկում, հիմա դաշինքային ֆորմատով քննարկումների շարունակությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցությունները առանձին իրենց համար կայացնեն որոշում, ինչը չի նշանակի, որ դաշինքով քննարկումները չեն շարունակվում»: Հիշեցնենք, որ անցած շաբաթ դեռեւս հայտնի դարձավ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրազեկել է քաղաքապետարանին՝ ապրիլի 3-ին Ազատության հրապարակը զբաղեցնելու համար։ Հարցին՝ ՔՊ-ն դուրս կգա՞ հրապարակ՝ Փաշինյանը պատասխանեց, որ Ազատության հրապարակում այդ օրերին գործողություն անելու որոշում չունեն, եթե լինի՝ դրա մասին կհայտարարեն: Իսկ թե որ հարցերում չեն եկել համաձայնության, Փաշինյանը շեշտեց, որ երեք կուսակցությունների համար էլ ընդունելի է փողոցային պայքարը, տարաձայնությունները մարտավարության մեջ է․«ՔՊ-ն ներկայացրել էր իր ճանապարհային քարտեզը, կուսակցություններն ունեն իրենց մոտեցումն ու պատկերացումները: Դրանցում կան սկզբունքային համընկնումներ եւ կան տարբերություններ, որոնք կարեւոր են եւ ինչ-որ առումով կարող են լինել սկզբունքային: Մենք, որպեսզի ժամանակ չկորցնենք եւ քննարկումները չդադարեցնենք, հետեւյալ եզրակացության ենք եկել։ Այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր եւ ուղղակի տարբերությունները վերաբերում են դրա կոնֆիգուրացիաներին: Եղած բոլոր ճանապարհային քարտեզներում փողոց դուրս գալու հանգրվան կա»: Այսօրվա խմբակցության նիստին մասնակցում էր նաեւ Էդմոն Մարուքյանը, ով մի քանի նիստի չէր մասնակցում, քանի որ ԱՄՆ-ում գործուղման էր :Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք մնում են իրենց կարծիքին, որ ժողովրդին պետք չէ հիասթափության տանել։ Իհարկե, բոլորը միաբերան հերքեցին Ելք-ի պառակտվելու մասին հարցը, սակայն ակնհայտ է, որ ամեն ինչ գնում է դրան։ Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am