Թեման փակե՛ք, ինձ սպառնացին, որ կսպանեն. Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը՝ հոր մահվան լուրերի մասին

Օրեր առաջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշեց ծննդյան 30 ամյակը, հաջորդիվ՝ ֆեյսբուքյան իր պատին մեղադրանք-գրառում հայտնվեց՝ հոր մահվան օրը Նաիրան մեծ շուքով նշել է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին լացակումած պարզաբանեց՝ ֆեյք էջերից այնպիսի հեքիաթներ են գրում, արդեն նույնիսկ չգիտի՝ ո՞ղջ է, թե՞ մահացած: «Ես տեղյակ չեմ եղել, որ մահացել է: Երբ մահամերձ էր, հորս աղջիկը զանգեց, ես էլ գնացել եմ Բանգլադեշի` ծերերի խնամքի կենտրոն (ծերանոց, հեղ.)՝ նրան տեսնելու: Դրանից հետո նրա մասին ինձ ոչ-ոք ոչ մի տեղեկություն չի տվել», - նշեց նա: Դերասանուհու ծնողներն ամուսնալուծված են եղել, նա և հայրը երկար տարիներ միմյանց հետ չեն շփվել: Հարցին՝ արդյոք շփման համար արգելք է հանդիսացել մայրը, պատասխանեց. «Ո՛չ, ուղղակի նա չի շփվել, ես կապ չեմ ունեցել նրա հետ: Մայրս է ինձ մեծացրել: Ասեմ ավելին՝ շատ վաղ տարիքում նաև հորս երկու երեխաներին է պահել՝ չնայած նրանք այդպես չեն համարում: Արդեն բավական է օգտվեն այն հանգամանքից, որ ես ճանաչված եմ: Հայրս բացի ինձանից 4 երեխա ունի, այդ 4-ը ներկա՞ են եղել: Եթե այո, ուրեմն լավ են արել, ապրեն իրենք, ցուցադրելու բան են ունեցել»: Նաիրան որքան էլ գիտակցում է, որ իրեն մեղադրողներն անունուն, կեղծ օգտատերեր են, այնուամենայնիվ, այդ մեղադրանքները հունից հանում են նրան: Նկատում է՝ այդ մեղադրողներից որևէ մեկը գոնե մեկ անգամ չհարցրեց՝ 30 տարվա ընթացքում հայրն իր համար 4 մեխակից բացի, այլ բան գնե՞լ է, թե՞ ոչ: «Բայց ես նրան սիրել եմ միշտ: Ես իմ տեսակով հորս աղջիկն եմ, ցավոք», - խոստովանեց մեր զրուցակիցը: Հ.Գ. 1. Մեզ հետ զրույցից հետո դերասանուհին զանգահարել է հայրական կողմի հարազատներին՝ ճշտելու իսկությունը հոր մահվան լուրերի մասին: Այդ զանգից հետո նրա ֆեյսբուքյան էջում հայտնվեց ահա այս գրառումը. «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հորս մասին թեման փակել, որովհետև ինձ սպառնում են։ Ես զանգահարեցի, որպեսզի հարցնեմ, թե ինչո՞ւ տեղյակ չեն պահել հորս մահվան լուրի մասին։ Ինձ պարզապես սպառնացին՝ ասելով, որ կսպանեն։ Ինչ է՝ ես ասել եմ, որ նա եղել է ծերանոցում»:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am