Որոնք են երաշխիքները, որ մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում կստանան

ԱԺ-ում այսօր քննարկվում է Ելքի հեղինակած «Մարտի մեկ, երկուսի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում հայտարարեց, որ պատգամավորների քվեարկությունը կպայմանավորվի նրանով, թե այս փաստաթղթի անհրաժեշտություն կա՞, թե ոչ. «Մյուս հարցն այն է, թե արդյոք մարտի մեկի զոհերի ծնողները դիմե՞լ են համապատասխան մարմիններին ու ստացել են մերժո՞ւմ: Այս հարցի պատասխանն ուղղությունը փոխում է»: Ինչպես տեղեկացրեց՝  Հայաստանի քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշում է այն կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել իրենց հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան հիշեցրեց, որ Կառավարությունը ժամանակին որոշում է կայացրել ու 600 մլն դրամի փոխհատուցում է տվել վնասված խանութների ու գույքի տերերին: Ի պատասխան Մախմուդյանը պահանջեց խոսել իրավական տեսանկյունից. «Եթե ներկայացնեք հակառակ կարգավորումները, ես շատ ուշադիր ձեզ կլսեմ: Արձանագրենք մի բան, որ Քաղաքացիական օրենսգրքով կա կարգավորում հստակ: Մեր քննարկումները պետք է իրավական դաշտում լինեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուստամ Մախմուդյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց, թե ի՞նչ է նկատի ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են դիմել փոխհատուցման համար և ստանալ, և որոնք են երաշխիքները, որ նրանք դիմելուց հետո փոխհատուցում կստանան: «Երաշխիքների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում: Երաշխիքը հետևյալն է, որ վնասի փոխհատուցման գործընթացի հանգուցալուծումը դատական պաշտպանության իրավունքն է, իսկ կոնկրետ օրենքի որ հոդվածներն են, որ դրույթներն են, որոնք ամբողջապես լիարժեք են դարձնում այդ փոխհատուցման ինստիտուտը, ես ասեմ, որ քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշել է այն իրավական կարգավորումները, որը հնարավորություն է տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել  իրենց հասցված  վնասի փոխհատուցում ստանալու համար»,- նշեց Մախմուդյանը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am