Ինչպես են ռուս օլիգարխներն իրենց միլիարդները ծախսում Լոնդոնում

«Այս հազարամյակի սկզբում Լոնդոնում հայտնվեց մեծահարուստների նոր տեսակ, որը կտրուկ տարբերվում էր մյուս տեսակներից: Նրանք թռչում էին մասնավոր օդանավերով, նրանց ընկերակցում էին մոդելները, նրանք շրջապատված էին թիկնազորով: Եվ այդ ամենը տեղի էր ունենում մի երկրում, որտեղ զենք չի կրում անգամ ոստիկանությունը: Նրանց անդաստիարակ վարքն ու առոգանությունը բացահայտում էր ծագումը. նրանք եկել էին շատ ցուրտ տեղից, նրանք օլիգարխներ էին Ռուսաստանից:Սկզբում այս մարդիկ ցանկալի անձ չէին Լոնդոնում»,-բրիտանական հեղինակավոր The Guardian  պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Լոնդոնում ապրող ռուս օլիգարխներին ու նրանց վարած ցոփ ու շվայտ կյանքին՝ նկատելով, որ այդ մարդիկ դարձել են «Լոնդոնի կյանքի անբաժանելի մասը»: Ամեն ինչ փոխվեց, երբ օլիգարխները սկսեցին գնել Լոնդոնի և Սարեյի ամենաթանկարժեք անշարժ գույքը, բանկային հաշիվներ բացեցին իրենց ընկերությունների համար, ինչպես նաև ձեռք բերեցին բրիտանական ֆուտբոլային ակումբները:

 Արդյունքում ռուս օլիգարխները հաստատվեցին Լոնդոնում՝ ամեն տարի անշարժ գույքի գնման նոր ռեկորդներ սահմանելով, երթևեկելով Mercedes-Maybach մեքենաներով, առևտուր անելով հանրահայտ Harrods-ում ու ընթրելով ամենաթանկարժեք ռեստորաններում: «Արդեն 20 տարի է, ինչ մեծահարուստների գաղութը հաստատվել է մայրաքաղաքի սրտում ու Լոնդոնի պատմության մեջ նոր ոսկյա ժամանակաշրջան է բացել»,-գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ ռուս օլիգարխների մեջ չկան Մարկ Ցուկերբերգի կամ Սերգեյ Բրինի պես «ինքնաշեն» միլիարդատերեր: Նա նշում է, որ օլիգարխներն ահռելի կարողություն են կուտակել Ռուսաստանի կառավարության հետ գումարային  գործարքների, գրոշների դիմաց սեփականաշնորհման սխեմաների իրագործման արդյունքում: Նրանց շարքերում կան այնպիսինները, որոնք ամբողջ կյանքն աշխատել են պետական ընկերություններում ու հետո «հրաշքով» մեծահարուստ դարձել: Խոսելով Լոնդոնում ակտիվ գործունեություն ծավալող օլիգարխների մասին՝ հեղինակը նշում է Ռոման Աբրամովիչին, Ալիշեր Ուսմանովին, Անդրեյ Յակունինին, Լեոնիդ Բլավատնիկին, Միխայիլ Ֆրիդմանին, Վիկտոր Վեկսելբերգին, որոնցից ամեն մեկը մութ գործարքների պատճառով խնդիրներ է ունեցել օրենքի ներկայացուցիչների հետ: «Ռուսաստանից եկած օլիգարխների մուտքը Լոնդոն ողջունվում է, քանի որ նրանք այստեղ մշտական բնակություն չեն հաստատում, իրենց բիզնեսը պահում են Ռուսաստանում, իսկ Մեծ Բրիտանիայում ունեցած առանձնատներն ու պալատները գրանցում են օֆշորային ընկերությունների անունով»,- գրում է հեղինակը: Նա նշում է նաև, որ այս օլիգարխները շարունակում են սերտ կապի մեջ մնալ Կրեմլի հետ՝ ֆինանսավորելով քարոզչական մեքենաները: «Սակայն բրիտանական հասարակությունը, հետևելով օլիգարխների վարքին, պետք է մի հետևություն անի. նրանք որևէ արժեք չեն ներկայացնում տնտեսության համար, կամ չեն բարձրացնում հասարակության պատիվը»,-եզրափակում է հեղինակը:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am