Քաղաքական շահերի ու խարդավանքների զոհերը

Շիրակի պետական համալսարանում շուրջ մեկ տարի եռացող կրքերը պարպվեցին ռեկտոր, հանրապետական Սահակ Մինասյանի դեմ ընդվզող երկու դասախոսների ազատումներով: Խոսքը համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի ու նույն ամբիոնի պատմության դասախոս Գագիկ Համբարյանի ազատման մասին է: Բողոքի ալիքը համալսարանում բարձրացավ անցած տարվա սեպտեմբեր ամսին, երկու դասախոսների երկրի նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակից հետո: Համբարյանն ու Խորիկյանը բողոքում էին մեկ տարի առաջ բուհի ռեկտոր նշանակված Սահակ Մինասյանի գործունեությունից՝ նշելով, որ վերջինս ավիրում է կրթական համակարգը, ապօրինի որոշումներ կայացնում, գումարային չարաշահումներ թույլ տալիս, բարձր աշխատավարձով աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին, գերազանց ուսանողների կրթաթոշակները կրճատել եւ այլ ապօրինի որոշումներ ընդունել: ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի խորհրդարան գործուղվելուց հետո վերջինիս փոխարինած Սահակ Մինասյանը տարիներ շարունակ եղել է Շիրակի մարզպետարանի կրթության եւ վարչության պետը: Շիրակում մարզպետները հաճախակի էին փոխվում, Սահակ Մինասյանն անփոփոխ էր: Դեռեւս այդ պաշտոնում Մինասյանի մասին խոսում էին, թե դպրոցներում տնօրենների եւ մանկավարժների նշանակումը չէր կարող տեղի ունենալ առանց Սահակ Մինասյանի կաբինետն անցնելով: Հիմա այդ առաքելությունը դրված է Մինասյանի սանիկի վրա:Սահակ Մինասյանը խորհրդարանական ընտրություններին ղեկավարում էր գյումրեցի պատգամավոր Արման Սահակյանի շտաբը: Ինչեւէ, դասախոսների բաց նամակին հետեւեց համալսարանի գիտխորհրդի կողմից Հովհաննես Խորիկյանին անվստահություն հայտնելու եւ աշխատանքից ազատելու գործընթացը: Իրենց սիրելի դասախոսին պաշտպանելու եւ սեփական իրավունքները բարձրաձայնելու նպատակով, պատմության բաժնի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ նրանց միացան ուսանողներ նաեւ այլ բաժիններից: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հասավ Գյումրի՝ փորձելով հանդարտեցնել կրքերը, սակայն դրանից հետո ռեկտորի սանձարձակությունն էլ ավելի անկառավարելի դարձավ: Մի քանի օր անց նա ոչնչացրեց բուհի գրադարանը, Համբարյանը ցաքուցրիվ արած գրքերի լուսանկարներ հրապարակեց: Շիրակի Պետական Համալսարանի գրադարանից ռեկտոր Սահակ Մինասյանը դուրս էր բերել և մակուլատուրա հանձնել 15 տոննա գիրք: Ինչ-որ մի շրջան հարաբերական անդորր տիրեց բուհում եւ նորից ալիք բարձրացավ այս տարվա փետրվարին: Հովհաննես Խորիկյանը անժամկետ հացադուլ հայտարարեց, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանը բուհի կանոնադրության մեջ կամայական 13 փոփոխություն էր մտցրել: Ընդվզող դասախոսները հայտարարեցին, որ Կանոնադրության մեջ նույնիսկ ստորակետի փոփոխությունը պետք է տեղի ունենա այն գերատեսչության կողմից, որի կողմից հաստատվել է, իսկ դա ՀՀ կառավարությունն է: Ռեկտորի պատասխան քայլն էլ չուշացավ, նա ձեւավորեց 5 հոգանոց էթիկայի հանձնաժողով: Եվ հիմա այդ հանձնաժողովն է իբր թե հիմքեր է գտել, որոնցով ազատեցին երկու ըմբոստ դասախոսներին: Ուշագրավ է, որ ազատման հրամանը հաջորդել է ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների համալսարան այցին: Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը հարցազրույց էր տվել՝ ասելով, որ բուհում, իսկապես, խնդիրները լուրջ են, երկու դասախոս, ովքեր 5 ամիս շարունակ բարձրաձայնում են ապօրինությունների մասին, բոլորը հիմնավոր են ու փաստարկված, հետագա ուսումնասիրությունները շարունակվելու են, որպեսզի տեսնեն, թե ռեկտորն ինչի համար է կանոնադրություն խախտում, կրթության որակն ընկած է, ուսանողների առաջադիմության համար նախատեսված զեղչերը երկու տարի շարունակ չեն կատարվում։ Ռեկտորին նախապես տեղյակ էին պահել, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովից պետք է գային, սակայն նա բուհից հեռացել է նախապես: Այն, որ Շիրակի համալսարանում ամիսներ շարունակ կրթական կրքերից ավելի քաղաքականն էր եռում դրանում կասկած լինել չի կարող: Տարբեր վարկածներ կային, նախ, որ ընդդեմ ռեկտորի՝ Համբարյանին ու Խորիկյանին հովանավորում էր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որի քույրը համալսարանի պրոռեկտորներից մեկն է, իսկ պատգամավորը նպատակադրված ռեկտորի փոխարեն քրոջն էր ուզում տեսնել այդ պաշտոնում:Մյուս կողմից՝ խոսվում է, որ ՀՅԴ-ն է ցանկանում Շիրակն ամբողջությամբ, այդ թվում՝ համալսարանը իր ազդեցության տակ վերցնել, այդ պատճառով էլ ի դեմս ԿԳ նախարարի ՀՀԿ-ական ռեկտորը հզոր հովանավոր ուներ: Մի բան ակնհայտ է, որ այս ամենի իրական պատասխանատուն նախարար Լեւոն Մկրտչյանն է, ով ամիսներ շարունակ աչք է փակել համալսարանում տիրող անառողջ մթնոլորտի եւ առհասարակ բուհում կրթությունը կազմաքանդելու վրա, ավելի ճիշտ նա ինչպես այժմ ազատված դասախոսներն են պնդում քաղաքական շահերի հանգույն հովանավորել է Մինասյանի անօրինությունները: Ի դեպ, կան հավաստի տեղեկություններ, որ նախարարության կողմից շաբաթներ առաջ բուհում իրականացված ստուգումների արդունքում աղաղակող չարաշահումներ են հայտնաբերել, սակայն դրա վրա աչք են փակում անգամ նախագահական մակարդակով, քանզի այս իշխանությանը ոչ թե կրթօջախի ղեկավար է հարկավոր, որի գերակա խնդիրը սերունդներին կրթելու գործընթացն ապահովելն է, այլ կուսակցական գիծը ամուր պահելը: Բանն այն է, որ ռեկտոր Սահակ Մինասյանը ՀՀԿ Շիրակի տարածքային կառույցի ղեկավարն է: Նշենք, որ ազատված պաշտոնյաները դիմելու են համապատասխան մարմիններին՝ պատասխանատվություն պահանջելով ոչ միայն ռեկտորի, այլեւ նախարարի համար, քանզի համոզված են, որ Լեւոն Մկրտչյանն է անձամբ հովանավորել Մինասյանին: Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am