Կտամ չանդ կծռեմ. Ծառուկյան խմբակցության պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի օգնականին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական  Արմեն Գալջյանին: Պատճառն այն է, որ Արմեն Գալջյանը չսափրված է ներկա գտնվել նրա դասին: Արմեն Գալջյանը  սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ Գեւորգ Պետրոսյանը աշխատում է որպես դասախոս: Դեպքի մասին ՀԺ-ին տեղեկացրեց ուսանողը: «Նա ինձ ստիպում էր դուրս գալ լսարանից, որովհետեւ սափրված չեմ: Ես, բնականաբար, իր պահանջին չենթարկվեցի եւ ասացի, որ դուրս չեմ գալիս: Նա նորից պահանջեց, բայց ես իրենից պահանջեցի իրավական հիմք, որ պարտավոր եմ չսափրված լինելու համար դուրս գամ, եւ նա չկարողացավ բերել այդ իրավական հիմքը: Նա ինձ դուրս հանեց եւ ասաց, որ գնամ դեկանի մոտ: Ես գնացի դեկանի մոտ, խոսեցինք, նա ինձ հասկացավ, որ չկա իրավական հիմք, որով կարող է նա ինձ դասի չթողնել:

Գործավարի հետ գնացինք էլի լսարան, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ մյուս անգամ ես սափրված գամ, բայց ես մնացի իմ դիրքորոշման մեջ: Կրկին գնացինք դեկանի մոտ եւ նա արեց հետեւյալ արտահայտությունը՝ դու գիտես ես ով եմ, կտամ չանդ կծռեմ: Ես իրեն ասացի, որ նա պատգամավոր է եւ դասախոս: Նա նորից արեց այդ արտահայտությունը, որ կտա իմ չանը կծռի: Դեկանն այդ ժամանակ ինձ ասաց, որ իրենց մենակ թողնեմ: Դրանից հետո նա նորից ինձ չէր թողնում, որ ես մտնեմ լսարան, բայց ես եւ մյուս չսափրված ուսանողները մտանք»,- ՀԺ-ին տեղեկացրեց Գալջյանը:

Նրա խոսքով՝ սա իրենց 3-րդ դասն է եղել: Առաջին անգամ Պետրոսյանը զգուշացրել է, որ սափրված լինեն, երկրորդին Արմեն Գալջյանին լսարան չի թողել ուշ մտնելու համար, իսկ երրորդ դասն անցել է նման սկանդալային մթնոլորտում: «Նա ինձ ասաց, որ ինձ օբյեկտիվ է մոտենալու, մյուսներին՝ սուբյեկտիվ, քննությունների ժամանակ խտրական վերաբերմունք է ցուցաբերելու»,- ասաց նա: Թեմայի շուրջբ ՀԺ-ն պարզաբանում խնդրեց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նա, երբ լսեց վերոնշյալ պատմությունը, հարցրեց. «Նա է այդպես ասե՞լ»,- իսկ երբ դրական պատասխան ստացավ, նշեց. «Երբ տեսնեմ նրա հարցազրույցը, այդ ժամանակ էլ կարձագանքեմ»: Հարցին, սպառնացել է ուսանողի ծնոտը կոտրե՞լ, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ոչ, նման բան չի եղել, դա հերյուրանք է»,- նշեց նա եւ դուրս հրավիրելու հետ կապված ասաց. «Ես դուրս եմ հրավիրել ուշանալու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am