Ընդդեմ Հայաստանի՝ ողջ ուժով

Բաքվում երեկ մեկնարկեց Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը: «Սա նոր ձևաչափ է, որը կնպաստի մեր երկրների արդյունավետ համագործակցությանն ու տարածաշրջանի անվտանգությանը», - անցած շաբաթ ասել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպման մյուս մասնակիցները և՛ս հայտարարել են, թե դրական ակնկալիքներ ունեն Ադրբեջանում կայանալիք այս բանակցություններից: «Մենք պատրաստվում ենք քննարկել չորս երկրներին հետաքրքրող քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը տարածաշրջանում, անվտանգության ապահովումը Կովկասում ու տնտեսական համագործակցությունը մեր պետությունների միջև», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Կասեմին: Թուրքիան, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից բացի, Բաքու է գործուղել նաև վարչապետ Բինալի Յըլդրըմին, ով երեկ արդեն հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ ու խոսել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: «Այդ հակամարտությունը բաց վերք է: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումն ու իբրև թե փորձում են լուծել այս հարցը, սակայն, որևէ առաջընթաց այդպես էլ չկա», -ադրբեջանական APA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Բինալի Յըլդըրըմը՝ ընդգծելով՝ այս հարցում Թուրքիան եղել և մնում է Ադրբեջանի կողքին: Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Թուրքիայի վարչապետը ասել է՝ Անկարան ուզում է դրական հարաբերություններ ունենալ հարևանների՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ: «Մենք ուզում ենք ավելի շատ բարեկամ ունենալ ու ավելի քիչ թշնամի, սակայն, եթե ինչ-որ մեկը նկրտումներ ունի մեր հողերի նկատմամբ, կամ վատ է տրամադրված մեր հանդեպ, ապա մենք դա անպատասխան չենք թողնի», - ասել է Յըլդրըմն՝ առանց հավելյալ մանրամասների: Այս հանդիպման նախօրեին ուշագրավ ուղերձներ հնչեցին Ադրբեջան-Իրան հարաբերությունների առնչությամբ: Ադրբեջանն ու Իրանը կարող են վերածվել Ասիան և Աֆրիկան Եվրոպային կապող հիմնական երթուղու, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ Թեհրանում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ: Կողմերն արդեն կարևոր քայլեր են ձեռնարկել տրանզիտային ուղևորափոխադրումների ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ, նշել է Իրանի նախագահը: Խոսելով երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող համագործակցության մասին՝ Ռուհանին շեշտել է, որ կողմերն ամուր կապեր են հաստատել դեղագործական և ավտոմոբիլային արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: Նա նաև բարձր է գնահատել երկու երկրների դեսպանների և պաշտոնատար անձանց ջանքերը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության ուղղությամբ: Դե իսկ ամենաուշագրավը՝ թուրք-ադրբեջանական «միասնությունն» է ընդդեմ՝ Հայաստանի: Ադրբեջանի նախագահը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ: «Ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառը Հայաստանն է, որը հրաժարվում է ազատել գրաված տարածքները», - երեկ ասել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովում, որին մասնակցում են տասնյակ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ:«Ներկայիս ստատուս քվոն չի կարող հավերժ շարունակվել, ինչի մասին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են հայտարարել: Այս հակամարտությունը ոչ միայն անարդարություն է, այլև տարածաշրջանում մշտական սպառնալիքի ու անկայունության աղբյուր», - ասել է Իլհամ Ալիևը: Ղարաբաղյան խնդրի մասին է խոսել նաև համաժողովին մասնակցող Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, թե Անկարան այս հարցում մշտապես եղել և մնում է Ադրբեջանի կողքին: «Եթե մեր եղբայրական պետությանը սպառնան, անմիջապես պատասխան կստանան», - հայտարարել է Բինալի Յըլդըրըմը: Միջազգային համաժողովից բացի Բաքվում մեկնարկած Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպումը, որի ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը: Հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանն ու Թուրքիան ուզում են ամրապնդել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը: «Այս համատեքստում կողմերը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքների հիման վրա», - ասված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի արտգործնախարարների այսօր ընդունած փաստաթղթում: Տարածաշրջանի հակամարտություններից բացի արտգործնախարարները քննարկել են նաև նոր՝ Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարը, որով նախատեսվում է Հնդկաստանից բեռները հասցնել Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով: Պաշտոնյաները պնդում են, որ շուրջ 5 հազար կիլոմետր ձգվող այս ճանապարհը թույլ կտա էականորեն կրճատել բեռնափոխադրումների ժամանակը, նախնական հաշվարկներով՝ ներկայիս 35 օրվա փոխարեն բեռները Հնդկաստանից Եվրոպա կհասնեն ընդամենը մեկ շաբաթում: «Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա ճանապարհը կդառնա շատ ավելի կարճ ու արդյունավետ, ինչը կնպաստի ոչ միայն մեր չորս երկրների համագործակցությանն ու զարգացմանը, այլև մյուս շահագրգռված պետությունների», ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Վերջինս, ի դեպ, նշել է, որ Իրանը ևս ուզում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին՝ հասցնելով այն մինչև Թավրիզ: Ըստ պաշտոնական տեղեկությունների, արտգործնախարարների այսօրվա քառակողմ հանդիպմանը քննարկվել է նաև այս հարցը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am