Առողջապահության նախարարը նոր անակնկալներ ունի

Պարզվում է դեղերը դեղատոմսերով բաց թողնելու վերաբերյալ կառավարության մեղմացուցիչ քայլը ժամանակավոր է: Առաջիկայում փուլ առ փուլ ՀՀ քաղաքացիներս կըմբոշխնենք տխրահռչակ նախարար Լեւոն Ալթունյանի գաղափարի ամբողջական իրագործման դառը պտուղները: Ինչպես հայտնի է՝ առողջապահության նախարարությունում մշակված հայեցակարգի համաձայն կառավարությունը որոշում ընդունեց մարտի մեկից ոչ ավել, ոչ պակաս 3500 անուն դեղ դուրս գրել տեղատոմսով: Այսինքն, շարքային քաղաքացիները զրկվում են նախկինում ունեցած իրավունքից, երբ անարգել մտնում էին դեղատներ եւ ձեռք բերում ցանկացած դեղ, բացառությամբ, հոգեմետ եւ այլ դեղերի, որոնք դուրս են գրվում բացառապես դեղատոմսով: Խոսքը հիմնականում հակաբիոտիկների մասին է: Սակայն բարձրացած աղմուկը եւ պնդումները, որ նախարարությունը չհիմնավորված քայլի է գնում՝ անակնկալի բերելով քաղաքացիներին, ստիպեցին, որպեսզի մի քանի օր հետո կառավարությունը թեթեւակի խմբագրի իր որոշումը: Սա ընկալվեց իբրեւ նահանջ՝ ի նշան քաղաքացիների բողոքի, քանի որ շեշտակիորեն կրճատվեց 3500 դեղերի ցանկը, որոնք նախապես էին դուրս գրվել: ԱԺ առողջապահության, մայրության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ոչ թե հրաժարվել է այդ ցանկից, այլ դա իրականացվելու է փուլային ճանապարհով: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մտահոգություններին ի պատասխան, որ հանրությունը չի համակերպվում այդ որոշմանը, փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց որոշման հիմքերը՝ հայտարարելով, որ դա առաջին հերթին ի նպաստ հիվանդի է: Փոխնախարարն ասաց, որ ընթացակարգերը ներկայացված են` ինչպես են դեղերը բաց թողնելու, դեղատոմսերը գրվելու, ապա հավելեց, որ դա արտառոց բան չէ միջազգային պրակտիկայում, միշտ էլ բոլոր ժամանակներում, նաեւ` ՀՀ-ում, դեղերի` դեղատոմսով դուրս գրումը երբեւիցե չի դադարեցվել: Ըստ նրա` արտադրողներն են որոշում` տվյալ դեղը դեղատոմսո՞վ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ըստ վտանգավորության աստիճանի, փորձարկման հետ կապված եւ այլն: «Վերջին որոշումը հիմնված էր ուսումնասիրությունների վրա. հասկացել են, որ տեղի է ունենալու հիվանդների հոսքի ավելացում: Նախկինում ամեն տարի դուրս է գրվել 1 մլն 800 հազարից մինչեւ 2 մլն, ինչը նշանակում է` հիվանդին չորս-հինգ դեղ դեղատոմսով է դուրս գրվել: Դա արվել է թմրանյութերի, հոգեմետ դեղերի, արտոնյալ դեղերի դուրս գրման ժամանակ»,- ասաց Խաչատրյանը: Պարզվեց՝ երկրորդ փուլն էլ կմեկնարկի հուլիսի մեկից: Այն վերաբերելու է լուծույթներին` ներարկվող դեղերը, անկախ դոզայից, քանակից եւ ձևից, անպայման դեղատոմսով են դուրս գրվելու, քանի որ մեծ կոնցենտրացիայի առաջացման հետեւանքով կարող են անցանկալի երեւույթներ առաջանալ: Երրորդը փուլը հոկտեմբերի մեկն է: Սերգեյ Խաչատրյանը համաձայն չէ խոսակցություններին, թե նախարարությունն անպատրաստ է մտել այս գործընթացի մեջ: Ասում է` հանդիպումներ-քննարկումներ են ունեցել բժիշկների, դեղեր արտադրող ընկերությունների հետ, այդ թվում նաեւ մարզերում. «Հասկանում ենք, որ առաջացել են որոշ լարումներ: Մեր մեղքն այն է, որ թիրախավորված, հասանելի տեղեկություն չի տրվել բնակչությանը»: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am