Ինչ էր մտածում տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր վերցնում. Փոստանջյանը` Ա. Բախշյանին
««Ելք»-ը ստեղծվել է որպես արհեստական միավոր: «Ելք»-ը ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողն այսօր ուղղակի ցանկանում է ձեզ պառակտել, պառակտում է, դա է տեղի ունեանում, այնպես որ այդքան ցավոտ մի վերաբերվեք այդ պառակտմանը կամ ոչ պառակտմանը», - Երևանի ավագանու նիստում «Ելք»-ի՝ նիստերի դահլիճը լքելուց հետո հայտարարեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը : «Ձեր պապաներն են կանգնած եղել այն բոլոր իրադարձությունների հետևում, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում` սկսած 1996 թվականից», - ասաց Զ. Փոստանջյանը՝անդրադառնալով հարցին,թե այս նախագծի ետևում ինչ-որ ուժեր են կանգնած : Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ից Անահիտ Բախշյանին մեղադրեց «կեղտոտ ու արյունոտ» ձեռքերից մեդալ վերցնելու մեջ: «Ի՞նչ էր մտածում այդ տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում: Սա է մեր պատկերը, սա է մեր բարոյականությունը», - նշեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարը: Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին մեղարդեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ընկերություն անելու մեջ:
