Մոսկվան իմ երկրորդ հայրենիքն է. նոր բացահայտումներ Արմեն Սարգսյանի «երեք կյանքերի» մասին.ՀԺ

Հայկական ժամանակը գրում է. Վերջերս Հայաստանի նախագահ ընտրված Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի կենսագրության ու բիզնես գործունեության տարբեր էջերը լայնորեն լուսաբանվեցին մամուլում: Թվում էր, թե ամեն ինչ ասվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկանք չներկայացրած Արմեն Սարգսյանի հանրային ու բիզնես գործունեության մասին: Պարզվում է՝ ոչ: Տարիներ առաջ ռուսական «Կոմպանիա» պարբերականը ծավալուն հոդվածով էր հանդես եկել Արմեն Սարգսյանի մասին, որի ղեկավարած Knightsbridge Group ընկերությունն այդ ժամանակ մեծ ներդրումային ծրագրեր էր սկսել իրականացնել Ռուսաստանի Արխանգելսկի եւ Լենինգրադի մարզերում: «Կոմպանիա» պարբերականը, որը դադարեցրել է իր գործունեությունը դեռեւս 2017 թ.-ին, այդ թվում՝ քրեական հետապնդումների պատճառով, գրել էր, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպանի ղեկավարած ընկերությունը 2013 թ.-ին համաձայնագրեր է ստորագրում Արխանգելսկի մարզպետի հետ երկրամասի օդանավակայանի ու էներգետիկ որոշ ձեռնարկությունների վերակառուցման նպատակով: Նշում է նաեւ, որ Սարգսյանն այդ ժամանակ պատրաստվում էր Լենինգրադի 40 մլրդ ռուբլի արժողությամբ տարածաշրջանում նոր ջրամուղ կառուցել: Պարբերականը հիշեցնում է Արմեն Սարգսյանի անցած քաղաքական ու դիվանագիտական ուղին՝ նշելով, որ պետական ծառայության ժամանակ ձեռք բերած կապերն Արմեն Սարգսյանն այնուհետեւ օգտագործել է սեփական բիզնես կայսրությունը կառուցելու նպատակով: «Հայաստանի որոշակի ընդդիմադիր շրջանակներ նշում են, որ Արմեն Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ զբաղվում են ղազախական գազի Հայաստան ապօրինի ներմուծմամբ: Արմեն Սարգսյանին նաեւ անվանում են Ղազախստանի նախագահ Նազարբաեւի անձնական գանձապահը, նշում են նաեւ, որ Սարգսյանը Նազարբաեւի աղջկան կես միլիոն դոլար արժողությամբ վզնոց է նվիրել: Այս ամենի վերաբերյալ ապացույցներ չկան, լուրերն ուղղակի պտտվում են մամուլում»,- նշում է պարբերականը: «Կոմպանիա»-ում տպագրված «Արմեն Սարգսյանի երեք կյանքերը» վերտառությամբ հոդվածը, որը պարբերականի գործունեության դադարեցման պատճառով այժմ հասանելի չէ վերջինիս էլեկտրոնային կայքէջում (կայքն ուղղակի չկա), պահպանվել է միայն compromatwiki.org էլեկտրոնային հարթակում: Հոդվածում նշում է, թե ինչպես 1984-1985 թթ. Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում աշխատող երիտասարդ խորհրդային գիտնական Արմեն Սարգսյանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գիտության ոլորտից անցնում է պետական ծառայության: «Ժամանակներն էին այդպիսին, որոնք ծնեցին ֆանտաստիկ կարիերային պատմություններ: Նախկին մաթեմատիկոսը դարձավ օլիգարխ, Օդեսայի տեխնիկումի շրջանավարտը՝ Նյու-Յորքի հայտնի բրոկերներից մեկը, հանցագործները գնացին բիզնես, զինվորականները՝ քաղաքականություն: Այդ ժամանակների ողջ ծանրությունը կարելի է տեսնել Արմեն Սարգսյանի կենսագրության օրինակով: Իր խոսքերն են. «Ես երեք կյանք ունեմ»: Իր առաջին կյանքում Արմեն Սարգսյանը խորհրդային գիտնական է եղել, աշխատել է նաեւ Քեմբրիջի համալսարանում: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական երիտասարդ պետությունը, պետք է կառուցեր պետական ապարատ, հավաքեր կադրեր, միջազգային կապեր հաստատեր եւ այլն: Այդ ժամանակ էլ բացվեցին նոր կարիերաների համար ֆանտաստիկ հնարավորություններ: Հայաստանում կադրային դիվանագետների բացակայությամբ կարելի է բացատրել այն, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրում է ֆիզիկայի պրոֆեսոր Արմեն Սարգսյանին դեսպանատունը հիմնել Լոնդոնում»,- նշվում է հոդվածում: «Ես այն շատ արագ հիմնեցի: Այնուհետեւ հիմնեցի դեսպանատներ Բրյուսելում ու Փարիզում: Շնորհակալություն հայտնելու փոխարեն, նրանք (ՀՀ իշխանությունները) ինձ դեսպան նշանակեցին»,- ասում է Արմեն Սարգսյանը: Դիվանագիտական ու պետական ծառայության, հատկապես ՀՀ վարչապետ աշխատած ժամանակահատվածում ձեռք բերած փորձի ու կապերի շնորհիվ Արմեն Սարգսյանը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային բիզնես կորպորացիաների եւ կրթական կառույցների շրջանում: Օրինակ՝ նա Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի անդամ է, Նյու Յորքում գործող «Արեւելք-Արեւմուտք» ինստիտուտի հիմնադիրներից մեկն ու առաջին նախագահը: Արեւմտյան հայտնի ընկերություններն ու կորպորացիաները նրան ներգրավում են որպես խորհրդատու առաջին հերթի արեւելաեվրոպական տարբեր ռազմավարությունների մշակման գործում: 2000-ականների սկզբին Արմեն Սարգսյանը հիմնում է մի քանի ներդրումային ընկերություններ, որոնց անվանումները կապված են Լոնդոնի տարբեր թաղամասերի անվանումների հետ, որտեղ ապրել է նախկին դեսպանը: Օրինակ՝ Knightsbridge Group եւ Highbury Group ընկերությունները, որոնց կապիտալի ծավալը Սարգսյանը չի բացահայտում՝ նշելով միայն, որ դրանք ընտանեկան հիմնադրամներ են: «Ես շատ մեծ ծանոթություն ունեմ»,- ժպտալով բացատրում իր հաջողություններն Արմեն Սարգսյանը, ում ընկերություններն ունեն շուրջ 25 դուստր ձեռնարկություններ ամենատարբեր ոլորտներում՝ հեռահաղորդակցություն, տեխնոլոգիաներ, մուլտիմեդիա, անշարժ գույք եւ գյուղատնտեսություն: Այդ ընկերությունների խմբի գլխամասը կոչվում է Knightsbridge Investment Fund, որի տնօրենների խորհուրդը կազմված է միջազգային ֆինանսական կառույցների ու բանկերի կառավարիչներից: Իսկ ընկերության ներկայացուցչությունները տեղակայված են Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում, Կիեւում ու Ալմաթիում: Այս ընկերությունը ներդրումներ է կատարում Արեւելյան կիսագնդի շատ երկրներում: Օրինակ, այն ներդրումներ է կատարել Թուրքմենստանում արտաքին աշխարհից փակված ինտերնետային ցանցի ստեղծման ծրագրում: Knightsbridge Investment Fund-ը հետաքրքրություններ ունի նաեւ Ռուսաստանում, որտեղ նախկին ֆիզիկոսի ու դեսպանի ծանոթության շրջանակը շատ ընդարձակ է: «Ես Մոսկվան ու Սանկտ-Պետերբուրգը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը: Մշակութային առումով ես ինձ խորհրդային մարդ եմ համարում: Ես այդ մշակույթին եմ պատկանում: Այստեղ ինձ միշտ հարմարավետ է եւ հաճելի»,- նշում է Արմեն Սարգսյանը: Ռուսական շուկա Սարգսյանի ընկերությունների խումբը դուրս է եկել իր որդու՝ Վարդան Սարգսյանին պատկանող Knightsbridge Cybersystems ընկերության միջոցով, որը մասնագիտացած է ՏՏ ոլորտում: Այդ ընկերության գործունեության գլխավոր ուղղությունը կրիտիկական ենթակառուցվածքների (օրինակ՝ էլցանցերի) անվտանգության ապահովումն է: Սակայն առավել հետաքրքրական է Knightsbridge-ի փորձերը հաստատվել Ռուսաստանի վառելիքային-էներգետիկ համալիրում: Այն մասնակցել է ХМАО անվանումը կրող Հարավայի Չումպասի նավթային հանքի շահագործմանը: Հանքավայրի հիմնական սեփականատերը Heritage Oil ընկերությունն է: Գործարքի մանրամասները չեն բացահայտվում, սակայն այն, որ հանքավայրից արդյունահանվում է օրական 400 բարել նավթ, ապա ընկերության տարեկան հասույթը կարելի է գնահատել շուրջ 10-15 մլն դոլար: Այստեղ եւս ազգային գործոնը կարեւոր դերակատարություն է ունեցել, քանի որ գործարքի կնքման ժամանակ Heritage-ի տնօրեն է եղել Միքայել Գյուլբեկյանը, որը հայտնի (Ֆրանսիայում) Գյուլբեկյանների ընտանիքի ներկայացուցիչն է: Heritage-ի ռուսաստանյան գործընկերներից է «Ռուսաստանի հայերի միություն» հկ նախագահ Արա Աբրահամյանին պատկանող « Согласие» ընկերությունը: Արմեն Սարգսյաննը, ընդհանրապես Ռուսաստանում բիզնեսի տեսանկյունից առավել հետաքրքրական է համարում էլեկտրաէներգիայի ոլորտը, նշում է պարբերականը: Մանրամասները՝ armtimes.com -ում  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am