Մոսկվա-Լոնդոն սկանդալները թունավորման շուրջ «քաղցրանում» են

Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից օրեր անց, Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ ասելով, թե թունավորման պատասխանատվությունը մեծ հավանականությամբ կրում է Ռուսաստանը: Նա հայտնել է, որ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են նյարդային համակարգը կաթվածահար անող ռազմարդյունաբերական «Նովիչոկ» գերգաղտնի նյութով, որը մշակվել է դեռ նախկին Խորհրդային Միությունում: Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանի դեսպանին ժամանակ էր տվել՝ պարզաբանելու, թե ինչպես է քիմիական այդ նյութը հայտնվել Բրիտանիայի տարածքում: Այդ ժամկետի ավարտից հետո՝ մարտի 14-ից Բրիտանիան հնարավոր է պաշտոնապես հայտարարի պատասխան քայլերի մասին: Թերեզա Մեյն ասել է, որ ռուսական արտադրության քիմիական նյութի՝ Բրիտանիայում հայտնվելու երկու տարբերակ կա. կա՛մ դա արվել է ուղղակի Ռուսաստանի պետության կողմից, կա՛մ Ռուսաստանը կորցրել է քիմիական նյութի վրա վերահսկողությունը: «Եթե այս հարցերին արժանահավատ պատասխան չտրվի, մենք տեղի ունեցածը կգնահատենք որպես Ռուսաստանի պետության կողմից ուժի ապօրինի գործադրում Մեծ Բրիտանիայի նկատմամբ», - հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետը: Մոսկվան կտրականապես հերքում է կատարվածի հետ առնչությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատասխանի Բրիտանիայի վերջնագրերին, մինչև Լոնդոնը չտրամադրի գործի նյութերն ու օգտագործված ենթադրյալ նյութը: Լավրովն ասել է, որ Մոսկվան այդ կապակցությամբ հարցում էր ուղարկել Լոնդոնին, որը, սակայն, մերժվել է: Նա նշել է, որ հարցումն ուղարկվել էր՝ հաշվի առնելով, որ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիան Ռուսաստանի քաղաքացի է: Լավրովը հերքել է Ռուսաստանի ներգրավվածությունը Սկրիպալների թունավորմանը: «Ռուսաստանին վերջնագրեր ներկայացնելու փոխարեն, Լոնդոնը պետք է իրականացնի Քիմիական զենքը արգելելու կոնվեցիայի իր պարտավորությունները», ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, նշելով, որ պետք է հարցում ուղարկվեր այն երկիրը, որն ըստ կասկածների համարվում է քիմիական նյութի աղբյուրը: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Բրիտանիայի խորհրդարանում Թերեզա Մեյի ելույթը «կրկեսային ներկայացում» է որակել: «Եզրակացությունը հստակ է․ սա ևս մեկ քաղաքական ինֆորմացիոն արշավ է՝ հիմնված սադրանքների վրա: Բրիտանիայի մեղադրանքները հեքիաթներ են», - ասել է Զախարովան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ այլ առանձին հայտարարությամբ, հերքելով Լոնդոնի մեղադրանքները, նաև ենթադրել է, որ դա այս ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը բոյկոտելու պատրվակ ստեղծելու նպատակ ունի: Ռուսաստանը արտգործնախարարություն է կանչել Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպանին: Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլիան թունավորվել են մարտի 4-ին, Սոլսբերի ավանում: Մինչև հիմա նրանք գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է «կայուն ծանր»: Դաշնակիցները աջակցություն են հայտնել Մեծ Բրիտանիային: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այդ միջադեպը մեծ մտահոգություն է առաջացրել Հյուսիսատլանտյան դաշինքում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Թերեզա Մեյին և հայտնել իր համերաշխությունը Մեծ Բրիտանիային: Դեռևս ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ժամանակ, մինչ պաշտոնանկ արվելը, Ռեքս Թիլերսոնը Սկրիպալի և նրա դստեր թունավորումը «վրդովեցուցիչ գործողություն» է գնահատել: «Մենք լիովին վստահում ենք Բրիտանիայի հետաքննությանը և եզրակացությանը, որ հավանական է՝ Ռուսաստանն է պատասխանատու անցած շաբաթ Սոլսբերի ավանում պարալիտիկ նյութով կատարված հարձակման համար», - Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունից ժամեր անց ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: «Ուկրաինայից մինչև Սիրիա, իսկ հիմա՝ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանը շարունակում է լինել աշխարհում անկայունության անպատասխանատու ուժը՝ գործելով այլ երկրների ինքնիշխանության և քաղաքացիների կյանքի հանդեպ բացահայտ քամահրանքով», - Աֆրիկայից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին ասել է Ռեքս Թիլերսոնը իրեն ուղեկցող լրագրողներին: Նա նշել է, որ լուրջ հետևանքներ պետք է լինեն թե՛ պատվիրատուի, թե՛ կատարողի համար: Թիլերսոնը Մոսկվային զգուշացրել է, որ Ռուսաստանը կհանդիպի դաշնակիցների արձագանքին: Երեկ արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է բարձրացնել Ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործման իրավասության և մարդու իրավունքների խախտման հարցերը ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, այլ նաև վաղը՝ ՆԱՏՕ-ի ղեկավար կազմում: Նրա գնահատմամբ, ոտնահարվել է ոչ միայն մարդու իրավունքները, այլ նաև Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը: «Դա քիմիական զենքի օգտագործման միջազգային իրավունքի կոպիտ խախտում  է և մեծ վտանգ է ներկայացնում միջազգային հանրության համար: Սա կամ ռուսական պետության ուղիղ գործողություն է մեր երկրի դեմ, կամ ռուսական կառավարությունը կորցրել է այդ վտանգավոր թունավոր նյութի նկատմամբ վերահսկողությունը և թույլ է դրանք ընկնեն երրորդ կողմի ձեռքը»-, հայտարարել է նա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Նա նաև կոչ է արել անգլիական թագավորական ընտանիքի ոչ մի անդամին չմասնակցել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատին և խստացնել վերաբերմունքը ռուսաստանյան պաշտոնյաների նկատմամբ: «Վիեննայի կոնվենցիայի համաձայն ես արդեն պահանջել եմ մեկ շաբաթվա ընթացքում հեռանալ մեր երկրից 23 ռուս դիվանագետներին: Մենք կուժեղացնենք մասնավոր բոլոր ուղևորափոխադրումները, կսառեցնենք Ռուսաստանի պետական ակտիվները, եթե հաստատենք, որ դրանք օգտագործվում են Մեծ Բրիտանիայի որևէ քաղաքացու կամ բնակչի կյանքի կամ սեփականության վնասելու համար»,- ասել է նա: Թերեզա Մեյը հայտնել է, որ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, և բոլորը համակարծիք են Մեծ Բրիտանիայի հետ:  Սատարելու մասին հայտարարել են նաև Կանադան և Ավստրալիան: Այսպես, Ռուսաստան-Մեծ Բրիտանիա նոր լարվածություն է ահագնանում, որը սպառնում է վերաճել Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների նոր սրացման փուլի: Ռուսաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավն, ակնհայտորեն ընթանում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ բուռն ուշադրության և քննադատության նոր ալիքի ներքո: Մետաքսյա Շալունց

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am