ԱՄՆ-ի ու Արցախի դրոշներն կողք-կողքի. վճռորոշ այց, կարևոր մեսիջներ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի օրը այցելել է ԱՄՆ Կոնգրես: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը հանդիպել է արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Այնուհետև Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին: Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով․ - «Դրանք նաև մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում»: «Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն», - շեշտել է իր ելույթում Լեռնային Ղարաբաղի նախագահը: Նա նշել է, որ Ղարաբաղում կարևորում են ամերիկացիների սատարումը, և այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները: Նախագահն արժևորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը», - ընդգծել է Բակո Սահակյանը: Նա ԼՂ պետական պարգևներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների և սենատորների՝ Լեռնային Ղարաբաղին սատարելու և Լեռնային Ղարաբաղ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը իր հաղորդագրությունում ընդգծում է, որ սա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջին այցն է ԱՄՆ Կոնգրես: Հիշեցնենք՝ օրեր առաջ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Լեռնային Ղարաբաղի նախագահի Միացյալ Նահանգներ այցի կապակցությամբ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային: Ադրբեջանական կողմի՝ Միացյալ Նահանգներին ուղղված բողոքի նոտայում, ինչպես նշվում է, կոչ է արվում ամերիկյան իշխանություններին հետևել «միջազգային իրավունքների նորմերին և թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարմանը ուղղված գործունեություն»: «Այդ քայլով Միացյալ Նահանգները լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և ծառայում տարածաշրջանում լարվածության աճին: Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին»,- ի լրումն պաշտոնական հաղորդագրության հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Բակո Սահակյանի այցն ԱՄՆ, իրականում, բավական կարևոր իրադարձություն է: Դա ոչ միայն Բակո Սահակյանի առաջին այցն է, այլև բացի այս հանգամանքից կարևոր է, թե ինչ մթնոլորտում է անցնում այս այցը: Ապրիլյան պատերազմից անցել է գրեթե երկու տարի: Աշխարհը հասկացավ, թե ում հետ գործ ունի՝ ռազմատենչ ու ապակառուցողական Ալիևի: Սա նոր ազդակ էր աշխարհին, որ Արցախը միայն մեկ ճանապարհ ունի՝ ինքնորոշում, անկախություն: Սա է Բակո Սահակյանի այցի ուղերձը : Այդ իսկ պատճառով, կարևոր է Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, ԱՄՆ-ում նրա բոլոր հանդիպումները: Իսկ ԱՄՆ-ն այն երկիրն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է, բացի այդ մի երկիր է, որը մի շարք նահանգներ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չնայած այն բանին, որ պաշտոնական Վաշինգտոնը դա չի անում: Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am