Մենք այս երկրի համար սպառնալիք ենք, եւ մեզ հետ վարվում են ինչպես պոռնիկ կնոջ հետ.Սեֆիլյանի գործով ամբաստանյալ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական  նիստը շարունակվում է:Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ, ազատամարտիկ Հրայր Թոփչյանը։ «Իմ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կեղծ ապացույցներ են ձեռք բերվել։ Սա միակ դեպքը չի։  Առաջին հարցաքննության ժամանակ ես   հայտնել եմ, որ բացի այս խմբից իմ տրամադրության տակ են այլ անձնավորություններ եւս: Առաջին հայացքից իմ ասածի մեջ արտառոց բան չկար, սակայն  արտառոց էր քննիչների պահվածքը, որ փոխանակ զբաղվեին Արտաշին եւ Ռուբիկին հայտնաբերելով, ոչ մի գործողություն չկատարեցին, որն անհասկանալի է։ Կխնդրեմ ուշադրություն դարձնել իմ ցուցմունքների այդ հատվածին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Մովսիսյան Արթուրի հանդեպ նման գործողություն իրականացվել է, Ռուսաստանից բերել, դատել են, իսկ էդ մարդկանց հանդեպ ոչ մի գործողություն չի եղել»,-հայտարարեց Թոփչյանը և հավելեց.

«Մեղադրական կողմի մասին ես հայտնում եմ կարեւոր տեղեկություններ, սակայն քննիչները դրանով չեն զբաղվում։   Չի իրականացվել որեւէ մի գործողություն էդ լուրջ հանցավոր մտադրությունները կանխարգելելու եւ դա միայն մեկ բացատրություն ունի, որ նման բան իրականում չի նախապատրաստվել։ Այսինքն այս բոլոր գործողությունները կեղծ, իմիտացիոն է եղել որպեսզի այս պրոցեսն առաջանա:Այս պրոցեսն իր բնույթով ընդդգծված քաղաքական է, այն նախապես պլանավորված կազմակերպված գործողությունների մի շղթա է »:

« Մենք այս երկրի համար սպառնալիք ենք, եւ մեզ հետ վարվում են ինչպես պոռնիկ կնոջ հետ: Եթե սա կազմակերպված չլիներ, ինձ ձերբակալելուց անմիջապես 2 ժամ հետո այդ ինքնաձիգները փորձաքննության չէին ուղարկվի եւ փորձաքննությունը այդ ձեւով չէր իրականացվի։ Սա մեղմ ասված արհեստական գործ է »,-հայտարարեց նա: «Այս սցենարի մեջ իմ դերը կարեւոր է, քանի որ ինձ  համարում են կապող օղակ:  Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ համակարգողը փոստատար չէ, այլ բավական պատասխանատու անձ է։  Սակայն ես նույնիսկ չգիտեի, թե որտեղ պետք է ենթադրյալ գործողությունն անեի։ Ես համակարգող չեմ եղել եւ ոչ մի բան չեմ կազմակերպել»,-ընդգծեց նա:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am