Սիրիայում հազարավոր մարդկանց են բռնաբարել
ՄԱԿ-ի հաշվետվությունում ասվում է,որ Սիրիայի կառավարական, ինչպես նաև նրանց դաշնակից ուժերը բռնաբարել են աղջիկներին, կանանց և տղամարդկանց՝ ընդդմադիր համայնքներին պատժելու նպատակով։Ապստամբների խմբերը ևս բռնաբարություններ են կատարել և կտտանքներ իրականացրել՝ չնայած նրանց շրջանում նման գործողությունները զգալիորեն «քիչ են տարածված»,հայտնել են հետազոտողները:
Զեկույցում նաև նշվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները կանանց և աղջիկներին մահապատժի են ենթարկել քարկոծելով, աղջիկներին ստիպել են ամուսնանալ, իսկ միասեռականներին հալածանքների ենթարկել։
