Սերժ Սարգսյանի ցանկությունը օրենք դարձավ

«Բարձրագույն կրթության մասին» կառավարության առաջարկած օրենքի աղմկահարույց նախագիծն այսօր երկրորդ ընթերմամբ քննարկման էր բերվել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Ինչպես հայտնի է այս օրենքի առանցքային նպատակն այն էր, որպեսզի ապաքաղաքականացվեն բուհերի կառավարման խորհուրդները, եւ պետական իշխանության ներկայացուցիչները հնարավորություն չունենային դառնալ խորհրդի անդամներ ինչպես, որ այսօր է։ Հայտնի է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը տարբեր բուհերի անդամներ են հանդիսանում, Սերժ Սարգսյանն էլ Մայր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ղեկավար։ Նշենք, որ ներկայացված օրենքի առաջին տարբերակում բացառվում էր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ընգրկումը բուհի խորհրդի կազմում: Սակայն երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկ է արվել՝ եթե ԲՈւՀ-ի խորհուրդը կազմված է 10 անդամից, ապա նրանցից 1-ը կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող, 20 անդամի դեպքում` 2-ը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դեմ էր այս առաջարկին: «Օրենքում մի լավ բան կար, դա էլ եք ուզում փոխել: Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»,- ասաց նա: Պատգամավորը շեշտեց, որ, իհարկե, ձևական էլ կարող են միջամտել ԲՈւՀ-ի աշխատանքներին, բայց գոնե իրավական ձևով կարգավորում կլինի: Ուշագրավ է, որ առաջարկին կողմ էր նաև հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: «Այդ սահմանափակումը չպետք է լինի: Այդպիսով` անհրաժեշտ մարդկանց կարող է չկարողանանք խորհրդում ներառել»,- ասաց նա: Նկատենք, սակայն, որ այլ կերպ հնարավոր էլ չէր պատկերացնել, քանի որ անցած տարի Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ-ում արված հայտարարությունն իրագործելու խնդիր կար։ Խնդիրն այն է, որ ուսանողի այն հարցին, թե արդյոք նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, անկախ ստանձնած պաշտոնից, կշարունակի ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, նախագահը նշեց. «Սիրելի՛ համալսարանականներ, անկախ ամեն ինչից՝ ես չեմ հրաժարվելու Մայր բուհում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից»: Ստացվում է, որ օրենքը հարմարեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին։ Նշենք, որ օրենքի վիճահարույց դրույթներից մեկն էլ 70 տարին լրացած անձանց գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու հնարավորության սահմանափակումն էր, ինչը նախատեսվում էր նախագծի նախնական տարբերակով: Այն ըստ էության մնաց նույնը՝ ամբիոնի վարիչի աշխատանքը համարվում է հիմնական աշխատանք եւ այդ պաշտոնում ընտրված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն: Կառավարությունը նաեւ համաձայնել է` ռեկտորների եւ ամբիոնի վարիչների համար կենսաթոշակային տարիք կսահմանվի 65 տարեկանը: Առաջարկվում էր համապատասխանաբար 70-ը եւ 63-ը: Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am