Իշխանությունը հետողորմեա է անում

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Առաջարկվում է նախընտրական քարոզչության սահմանափակումներ, մասնավորապես, հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:«Այս փոփոխությամբ հստակ սահմանափակում ենք վարչական ռեսուրսի օգտագործումը ոչ միայն թեկնածուների, այլ մնացած բոլոր անձանց համար, հանրային ծառայողների, որոնք հնարավոր է՝ օգտագործեն իրենց ունեցած մարդկային, ֆինանսական ռեսուրսը»։ Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը: Ըստ փոխնախարարի՝ սահմանափակումները վերաբերում են նաեւ հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին, ինչպես նաեւ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Իսկ որոշ պաշտոնյաների ընդհանրապես արգելվում է քարոզչություն իրականացնել՝ դատավորներ, դատախազներ, քննչական մարմիններում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներ, զինծառայողներ, ընտրական հանձնաժողովների անդամներ, բարեգործական և կրոնական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիություն չունեցող անձինք, մարդու իրավունքների պաշտպան, Կենտրոնական բանկի խորհրդի անդամներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ, ինքնավար մարմինների անդամներ: Իսկ ահա լրատվամիջոցների համար սահմանափակումները հանվել են: Եթե գործող օրենքով մեկ լրատվամիջոց կարող էր 50 լրագրող հավատարմագրել, նախագծով՝ որքան ուզի: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ դատավորները, քննչական մարմնի ծառայողները եւս հանրային ծառայողներ են, հետեւաբար չի կարող հետագայում սրանից օգտվեն, մասնակցեն քարոզչությանը, սակայն փոխնախարարն ասաց, որ դատավորների, դատախազների անկուսակցական լինելու հանգամանքը սահմանված է նաեւ Սահմանադրությամբ։ Լրատվամիջոցների համար սահմանափակումները եւս հանվել են, եւ եթե նախկինում մեկ լրատվամիջոց կարող էր 50 լրագրող հավատարմագրել, այդ սահմանափակումը հանվել է: Վարչական պատասխանատվություն է նախատեսում վարչական ռեսուրսների օգտագործման համար, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն է նախատեսվում քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Պետք է նկատել, որ իշխանությունը հակասական վարքագիծ է դրսեւորում, մի կողմից փակում է բոլոր դռները լրագրողների առջեւ, խոսքը կառավարության նիստերը դռնփակ անելու մասին որոշումն է, քննարկվում է նույն միջոցը կիրառել նաեւ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերը եւս, մյուս կողմից ընտրական գործընթացների ժամանակ լրատվամիջոցների վրայից հանում է որոշակի սահմանափակումները։ Սա նշանակում է, որ իշխանությունը այլեւս չի վախենում ընտրական պրոցեսներից, քանի որ ընտրել է մի այնպիսի մոդել, որի անունը ռեյտինգային ընտրակարգ է, որ առանց դժվարության կարող է մշտապես վերարտադրվել։ Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am