Ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ միաձայն «կողմ» քվեարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած նախագծին: ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով օտարերկրյա պետություններում դպրոց հաճախող ՀՀ արական սեռի ներկայացուցիչներին թույլատրվի ավարտել դպրոցը, հետո միայն մտածել զինվորական ծառայության մասին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ոչ խորհրդարանական խմբակցությունների, ոչ էլ կառավարության կողմից առաջարկ չի ներկայացվել: Ավելի ճիշտ՝ կառավարության մեկ առաջարկը՝ տեխնիկական ձեւակերպումների հետ է կապված։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց` տարկետո՞ւմ ենք տալիս: Միհրան Պողոսյանը պարզաբանեց` խոսքը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին է վերաբերվում, ոչ թե բարձրագույն: Գործող օրենքը այդ հնարավորությունը տալիս է Հայաստանի հանրապետության հանրակրթական հաստատություններում սովորողներին`ավարտել դպրոցը նոր մտածել զինապարտության մասին: Բայց արտերկրում սովորող երեխաներին դա չէր վերաբերում: Սասուն Միքայելյանը շարունակեց` եթե երկքաղաքացիություն ունե՞ն ու, ասենք, ուզում են ծառայել ՌԴ-ում, հիմա էլ ԵԱՏՄ անդամ ենք. «Բա էս հարցերը ո՞նց են լուծվելու»: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց՝ ասելով, որ համապատասխան օրենքներով այդ հարցը լուծված է`ՀՀ քաղաքացիները պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում: Եթե այլ երկրի քաղաքացիությունն ավելի վաղ էին ձեռք բերել, այդ հարցն էլ է կարգավորվում: Օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյոք այն է, որ իր Քեթրինի Միհրանի որդին սովորելու է օտարերկրյա դպրոցում հարցին պատգամավորը ավելի վաղ անկեղծորեն պատասխանել էր․ «Ես այս նախագիծը նաև ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկականք մի բան, որ պետք չի մասնավորեցնել դեպքերը: Խնդիրն այն է, որ 18 տարին լրացած տղաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը խնդիր են ունենում բանակ գնալու հետ: Հայաստանում սովորողները չունեն այդ խնդիրը, որովհետեւ նրանց տարկետում է տրվում»։ Հետաքրքիր է, թե ում համար էր «կողմ» քվեարկում ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ում համար, փաստորեն, երկրի պաշտպանության հարցը ստորադասվում է իշխանավորների զավակների ապահովությանը։ Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am