Սասնա ծռերի սկսած պայքարն է շարունակվելո՞ւ, թե՞ այլ ծրագիր կա

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հղած կոչից հետո ստեղծված «Հանուն Հայաստան պետության» ճակատը շաբաթ օրվանից  մեկնարկել է հանրահավաքների շարք, իրենց ձևակերպմամբ՝ «ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության»: Ճակատի ներկայացուցիչների ներկայացմամբ  իրենք ձևավորել են վերկուսակցական շարժում, որը ներառում է նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Գլխավոր նպատակը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն է և Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելը։ Ճակատն ունի նաեւ ճանապարհային քարտեզ, սակայն կոչ է անում երկրում մտահոգ քաղաքական եւ քաղաքացիական բոլոր խմբերին միավորվել եւ համատեղ մշակել գործողությունների ծրագիր: Այդուհանդերձ շաբաթ օրվա հանրահավաքին այդ կոչին արձագանքողներ չեղան, իսկ լավատեսական հաշվարկներով հանրահավաքին մոտ հազար մարդ էր մասնակցում: Ինչպես են պատկերացնում պայքարը  Ճակատում եւ ինչ քայլեր են արվելու հաջորդիվ, այս հարցադրումների վերաբերյալ մենք պարզաբանումներ ստացանք Հանուն Հայաստան պետության ճակատի  ներկայացուցիչ , ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից: Ազատամարտիկի կարծիքով Հայաստանում միանշանակ դժգոհ զանգվածը գերակշռում է, պարզապես ժամանակ է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի հասթափված հանրության հավատը եւ նորից մարդկանց դուրս հանել փողոցային պայքարի.<< Տարիներ շարունակ ընդդիմությունը հիասթափեցրել է ժողովրդին,խաբել, ես վստահ եմ, որ ճակատում կան ազնիվ մարդիկ ու հարկավոր է միավորվել,մենք չենք ասում՝ մենք պետք է լինենք առաջնորդողը, ասում ենք՝ եկեք անկախ տարաձայնություններից միավորվենք, համագործակցենք, որ ժողովուրդը հավատա, ոտքի կանգնի, այդ դեպքում իշխանություններից ազատվելն անխուսափելի է լինելու>>, մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց  ազատամարտիկը: Այդուհանդերձ, նրա կարծիքով մեկնարկի համար ցուցարարների նման ներկայությունն այնքան էլ վատ ցուցանիշ չէ, իրենք չեն հրաժարվելու, շարունակելու են պայքարը: Վոլոդյա Ավետիսյանը չնայած խուսանավեց պատասխանել, թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը իշխանափոխության նպատակ է հետապնդում՝ թողնելով դա ժամանակի դատին.<<Ժամանակը ցույց կտա՝ ով է իրական ընդդիմություն, ով է իշխանության խաղը խաղում>>, սակայն մի հարցում վստահ է՝   խորհրդարանական ընդդիմությունը անկարող է խորհրդարանում իշխանափոխության եւ առհասարակ որեւէ հարց լուծել.<<Դեմ կամ կողմ քվեարկելով ոչ մի հարց էլ չես կարող լուծել, խնդիրը պետք է լուծել փողոցում, ժողովրդի հետ: Հիմա Բարգավաճին էլ են ընդդիմադիր ուժ համարում, բայց ինչ ընդդումություն է >> : Դիտարկմանը, որ շատերը մերժում են Ճակատի հետ համագործակցությանը՝ կարծելով, որ դուք շարունակելու եք Սասնա ծռերի սկսած զինված պայքարը, Ավետիսյանը պատասխանեց.<<Մենք իսկզբանե դեմ ենք զենքով հեղափոխություն անելուն եւ հայտարարել ենք այդ մասին>>: Իսկ ինչ գործողություններ է ենթադրում ճանապարհային քարտեզը հարցին պատասխանեց.<< Այնպես անել, որ հրապարակում ժողովրդի կրիտիկական զանգված հավաքվի ու իշխանությունը այլեւս շանս չունենա մնալու: Ես համոզված եմ, որ գալու է այդ պահը եւ ժողովուրդը ինքնակամ դուրս է գալու փողոց: Ժողովուրդը հենց հավատաց ընդդիմադիր ուժին, իմացեք այդ զանգվածն ապահովվելու է>>: Հիշեցրեցինք, որ 2008 թվականին էլ կրիտիկական զանգված հավաքվեց, համաժողովրդական շարժում ծավալվեց, բայց իշխանափոխություն չեղավ.<<Դե երեւի ինչ որ բան այն չեղավ, ինչ որ սխալներ թույլ տվեցին>>: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am