Արհամարհել հիստերիկ նոպաները

Առանձնակի զվարճությամբ պետք է հետևել պաշտոնական Բաքվի հիստերիկ նոպաներին, երբ Արցախ այցելող հանրահայտ այս կամ այն մարդկը հայտնվում է Ալիևի «սև ցուցակ»-ում: Ու այդպես տարիների ընթացքում հարստացել ու հարստանում է այդ «ցուցակը»... Աշխարհի բոլոր ծայրերից Արցախ մեկնած հայտնի մարդիկ մեկը-մյուսի հետևից հայտնվում են Ալիևի «սև ցուցակում»: Իհարկե, այդ ցուցակում հայտնված մարդիկ, խոշոր հաշվով, «թքած» ունեն, որ այդպիսով, դառնում են անցանկալի անձ Ալիևի վարչակազմի համար, սակայն Ալիևը շարունակում է նույն ոգով: Երեկ հերթական հիստերիայի նոպայի մասին տեղեկություն ստացվեց: Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն նախատեսվող այցի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի դիվանագիտական գերատեսչությունը: Թե երբ է Բակո Սահակյանը պատրաստվում մեկնել Միացյալ Նահանգներ, և ինչ հանդիպումներ են նախատեսված ամերիկյան մայրաքաղաքում՝ պաշտոնական Ստեփանակերտը չի հստակեցնում: Առայժմ Մանրամասներ չեն հաղորդում նաև Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները, որոնք, ենթադրաբար, կազմակերպում են Լեռնային Ղարաբաղի ղեկավարի այցելությունը: Ադրբեջանական կողմի՝ Նահանգներին ուղղված բողոքի նոտայում, ինչպես նշվում է, կոչ է արվում ամերիկյան իշխանություններին հետևել «միջազգային իրավունքների նորմերին և թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարմանը ուղղված գործունեություն»: «Այդ քայլով Միացյալ Նահանգները լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և ծառայում տարածաշրջանում լարվածության աճին: Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին»,- ի լրումն պաշտոնական հաղորդագրության հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Բաքվի բարձրացրած աղմուկին զուգահեռ, տարածվեց Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսի հոդվածը The National Interest –ում, որտեղ Էվանսն անդրադառնալով Բակո Սահակյանի առաջիկա այցին, գրում է, թե արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի ԼՂՀ-ն ազգերի ընտանիքում: «Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ամերիկյան վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը լուռ է այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921-ին Իոսիֆ Ստալինի կողմից»,- ամերիկյան պարբերականում գրել է 2004-2006թթ. Հայաստանում ամերիկյան առաքելության ղեկավար Ջոն Էվանսը: Դիվանագետը նշում է, որ ինչպես որևէ այլ երկիր Վաշինգտոնը ևս չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը, սակայն Ղարաբաղի նախկին առաջնորդներից՝ օրինակ Արկադի Ղուկասյանը մի քանի անգամ այցելել է Նահանգներ և աշխատանքային հանդիպումներ ունեցել ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, հիշեցնում է ամերիկացի դիվանագետը: Էվանսի հեղինակած հոդվածում կարմիր թելի պես անցնում է Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության գաղափարը: Նախկին դեսպանի համոզմամբ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը այլևս գերակա է դարձել տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: «Արցախի ժողովուրդը ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս և չպետք է մեկուսացվի մարդկության կողմից», ասում է դիվանագետը: «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ժամանակակից Ադրբեջանի մաս, բացառությամբ ԽՍՀՄ կազմում, երբ ինքն ինքնավար մարզ էր՝ առանձնանալու իրավունքով: Ու երբեք էլ չի եղել խորհրդային իշխանության հաստատումից առաջ կարճատև կյանք ունեցած Ադրբեջանի կազմում: 2014թ. քառօրյա պատերազմն ամեն ինչ փոխեց: Դա վայրագ արշավ էր, որը սկսվեց գիշերը՝ հայկական և ադրբեջանական զորքերը բաժանող շփման գծի մի քանի հատվածներից: Դա հանգեցրեց մոտ 400 զոհի, մինչև որ հրադադարը վերականգնվեց: Ադրբեջանական զորքերը իրականացրին մի շարք վայրագություններ՝ կտրելով հայ ծեր զույգի ականջները, խոշտանգելով հայ զինվորների մարմինները և առնվազն մեկ դեպքում՝ գլխատելով զինվորին, ինչպես անում է ԴԱԻՇ-ը: Այս վայրագությունները (թվով մոտ 21) արձանագրվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից և զեկուցվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին: Բլիցկրիգը վերացրեց այն փոքրիկ վստահությունը, որ Արցախի հայերը կարող էին ունենալ խաղաղության բանակցությունների և իրենց նկատմամբ Բաքվի մտադրությունների վրա, որը որոշ հետազոտողներ հավասարեցնում են ցեղասպանության: Սեփական աչքերով եմ տեսել, երբ 2016թ. ապրիլից հետո հուլիսին այցելեցի այնտեղ, որ մարդիկ և ԼՂՀ փաստացի իշխանությունները կառուցել են գործուն ժողովրդավարություն, չնայած որ «ճանաչված չեն» աշխարհի կողմից... Ադրբեջանը պատժում է առանց իր թույլտվության Ղարաբաղ այցելող բոլորին, ինչպիսիք են օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, հայտնի խոհարար Էնթոնի Բուրդեյնը, Washington Post-ի սյունյակագիր Դեյվիդ Իգնեյշըզը և շատ ուրիշներ, որոնք այժմ Բաքվի «սև ցուցակում» են: Կատարյալ բացահայտում. ես ինքս էլ այդ ցուցակում եմ», գրում է նախկին դեսպանը: Մի օր Արցախը կճանաչվի: Այլ ճանապարհ ուղղակի չկա: Դրա անհրաժեշտությունն ամեն օր ապացուցում է հենց Ալիևը: Աշխարհը կամաց-կամաց գիտակցելու է, որ Արցախն ու արցախցին վաղուց բռնել են իրենց ճանապարհը, ընթանում են այդ ուղով՝ անշեղորեն և բռնի ուժով նրանց ճակատագիրը տնօրինել ոչ ոք չի կարող, առավելևս՝ Ալիևյան ռեժիմը: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am