Նախկին կոնգրեսականը դադարեցնում է Ադրբեջանի շահերի պաշտպանությունը Վաշինգտոնում

Ահա մի նորություն, որ դժվար թե ամեն օր տեսնեք լրահոսում. նախկին կոնգրեսականը դադարեցնում է իր աշխատանքը օտարերկրյա հաճախորդի համար… մեկ տարվա վարձատրությունը չստանալու պատճառով: Հենց սա տեղի ունեցավ կոնգրեսական Դեն Բըրթընի (հանրապետական, Ինդիանա նահանգ) հետ, որն անցյալ շաբաթ դադարեցրեց իր աշխատանքը որպես Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի` Միացյալ Նահանգներում հզոր ադրբեջանական քարոզչական խմբի նախագահ՝ վարձատրության համար մի ամբողջ տարի սպասելուց հետո: Ի՞նչ էին մտածում նրա ադրբեջանցի տերերը: Ինչպե՞ս կարող էին խաբել իրենց գործակալներից մեկին Վաշինգտոնում: Սա լավ միջոց է ձեր լոբբիստին ձեր դեմ հանելու… Լոբբիստները նպաստում են հաճախորդի շահերին ոչ թե նրա համար, որ հավատում են նրա նպատակներին, այլ գումար շահելու համար: Միակ պատճառը, որ կոնգրեսական Բըրթընը սատարում էր աշխարհի ամենաճնշող և ամենակոռումպացված կառավարություններից մեկին, անձնական ֆինանսական շահն էր: Երբ վարձատրությունը դադարեց, նա այլևս պատճառ չուներ աջակցելու նախագահ Ալիևի բռնապետական ռեժիմին: Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը հիմնադրվել է մեծահարուստ, 34-ամյա միլիարդատեր փլեյբոյ Անար Մամեդովի կողմից: Հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, զգալի վճարի դիմաց թույլ է տվել իր անունով կոչել Մամեդովի ընկերության կառուցած մի շքեղ հյուրանոց Բաքվում: Թղթակից Կառլ Շրեկը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ձեռք են բերել կոնգրեսական Բըրթընի 2016 թ. մարտի 1-ի էլեկտրոնային նամակի պատճենը, որը նա ուղարկել է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի համար լոբբիստական գործունեություն ծավալող վաշինգտոնյան ընկերության ղեկավար Ջեյմս Ֆաբիանիին: «Քանի որ արդեն մեկ տարի է՝ ո՛չ Դուք, ո՛չ Անարը կապ չեք հաստատել ինձ հետ, և ես չեմ վարձատրվել մեկ տարվա համար, ուստի խնդրում եմ այս էլեկտրոնային նամակն ընդունել որպես հրաժարականի դիմում Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից»: Ահա լրացուցիչ մանրամասներ «Ազատություն» ռադիոկայանի բացահայտած աղմկահարույց գործից. «Բըրթընի հրաժարականը հետևեց Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի ճակատագրի շուրջ ամիսներ տևած շահարկումներին, որը Միացյալ Նահանգներում ադրբեջական լոբբիստական արշավի հենասյունն է՝ Արևմուտքի համար Ադրբեջանը որպես կայուն էներգետիկ ու անվտանգ գործընկեր ներկայացնելու գործում: Լոբբինգը ընդգրկում է թե մասնավոր, թե պետական գումարներ»: «Բաքվի քննադատները մեղադրում են նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը և նրա վստահված անձանց՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները «խավիարային դիվանագիտությամբ» հարթելու մեջ՝ օգտագործելով նվերներ, արձակուրդներ և այլ թանկարժեք խթաններ՝ բարեկամներ ձեռք բերելու և արտասահմանյան պաշտոնյաների բարեհաճությունը շահելու համար»: «Վերջերս Ալիևը վերացրեց Մամեդովի հոր ղեկավարած տրանսպորտի նախարարության լայն լիազորությունները, ինչը նշանակում է, որ ընտանիքի ազդեցությունը կառավարությունում թուլանում է»: «2015 թ. օգոստոսից ադրբեջական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով անհայտ աղբյուրներին, հայտնել էին, որ Մամեդովը պատրաստվում է փակել Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը ֆինանսական դժվարությունների պատճառով ՝ էներգակիրների գների կտրուկ անկման հետևանքով Ադրբեջանի ընդհանուր տնտեսական ճգնաժամի ֆոնին»: «Ըստ Opensecrets.org կայքի՝ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը ընդհանուր առմամբ ծախսել է 12,3 մլն դոլար ամերիկյան լոբբիստական ջանքերի վրա՝ կազմակերպելով հյուրասիրություններ Վաշինգտոնի վերնախավի համար և առաջ մղելով Բաքվի շահերը Կոնգրեսի բարձրաստիճան անդամների հետ հանդիպումներում»: «Կազմակերպությունը, որը պաշտոնապես չի համարվում ադրբեջանական պետությանն առընթեր կառույց, սակայն սերտորեն կապված է Ալիևի կառավարության հետ, շարունակել է այս ծախսերը՝ ամերիկյան լոբբիստական ծառայությունների համար 2015 թվականին վճարելով 1.46 մլն դոլար, որի մեծ մասը գնացել է Fabiani & Co ընկերությանը՝ ըստ լոբբինգի հասարակական բացահայտումների»: «Խումբը 430 000 դոլար է ծախսել 2012 թ. իր ճաշկերույթի համար, որին մասնակցել են Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Ջոն Բեյնըրը և Կոնգրեսի 15 այլ անդամներ, ներառյալ Բըրթընը՝ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» ամերիկյան օրենքի (FARA) 2013թ. լրացման»: «Բըրթընը նշանակվեց Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահ 2013 թ. փետրվարին՝ Կոնգրեսում իր 30-ամյա գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց։ Այս շաբաթ նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Ֆաբիանին է իրեն ներկայացրել Մամեդովին՝ շինարարական ընկերությունների, հյուրանոցների և ապահովագրական ընկերությունների միավորման՝ «Գարանտ» հոլդինգի նախագահին: «Նախկինում «Ազատություն» ռադիոկայանի իրականացրած հետաքննությունները բացահայտել էին, որ Անար Մամեդովի բիզնես շահերը կապված են նրա հոր՝ Զիյա Մամեդովի ղեկավարած տրանսպորտի նախարարության հետ»: «Բըրթընը ասաց, որ Ադրբեջանա-ամերիկյան դաշինքում եղած ժամանակ ինքը չի զբաղվել լոբբինգով, սակայն ժամանակ առ ժամանակ հրավիրել է Կոնգրեսի անդամներին խմբի ներկայացրած «հավաքույթների»: Նա նաև կարծիք արտահայտող հոդվածներ է հրապարակել ի պաշտպանություն Ադրբեջանի կառավարության»: Անցյալ տարվա մայիսին ես հանդիպեցի կոնգրեսական Բըրթընին Նյու Յորքի մի հյուրանոցի մուտքում և բողոքեցի Ադրբեջանի օգտին նրա շարունակական ջանքերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի դեմ քվեարկելու համար Կոնգրեսում իր պաշտոնավարության ընթացքում: Նա տվեց իր այցեքարտը և խնդրեց կապ հաստատել իր հետ… Ես դա չարեցի և հիմա էլ մտադրություն չունեմ, երբ նա այլևս չի աշխատում որպես Ադրբեջանի գործակալ:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am