Կարեն Կարապետյանն էլ սպիտակ ձիու վրա չէ, կինոյի տղեն այլեւս Սերժ Սարգսյանն է

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Լիբանան, անշուշտ, ուշագրավ է: Ուշագրավ է միանգամից երկու տեսանկյունից: Նախ՝ Լիբանանը Հայաստանի համար իրոք կարեւոր գործընկեր է, բարեկամ երկիր է: Լիբանանը այն երկրների շարքում է, որտեղ հայկական սփյուռքի ազդեցությունը քաղաքական եւ տնտեսական կյանքում շատ մեծ է: Լիբանանի ներկայությունն էլ Հայաստանի տնտեսական կյանքում շոշափելի է: Օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի բանկային համակարգում լիբանանյան ծագումով ներդրումների ծավալը 17 միլիարդ դրամ է, եւ այս ցուցանիշով Լիբանանը երրորդն է՝ ԱՄՆ-ից ու Կիպրոսից հետո: Իսկ իրական հատվածում ներդրումների զուտ հոսքերի ցուցանիշով Լիբանանը 7-րդն է՝ 238 միլիարդ դրամով: Նրանից մի քիչ առաջ է Կանադան, մի քիչ ետ՝ ԱՄՆ-ն: Այլ կերպ ասած, զուտ տնտեսական տեսանկյունից Լիբանանը շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար: Իսկ քաղաքական առումով հարաբերությունները առանց վարանելու կարելի է բնութագրել որպես ընդգծված բարեկամական: Կարեն Կարապետյանի այս այցը իրոք հագեցած էր: Նա քննարկումներ է ունեցել այդ երկրի նախագահի, վարչապետի հետ: Հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների հետ եւ այլն: Բայց կա եւս մի հանգամանք, որը վարչապետ Կարեն Կարապետյանի այցը դարձնում է առավել ուշագրավ: Խոսքը այդ այցի լուսաբանման մասին է: Իշխանական լրատվամիջոցները այս այցին տվել են երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական նշանակություն: Պատկերավոր ասած՝ այս այցի մասին ռեպորտաժները տեղադրում են լրատվական թողարկումների վերջերում: Այսպես ասած, կորցնում են: Մեջբերենք այսպիսի մի տեքստ.  «2017 թ. ունեցել ենք հետեւյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որեւէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարեւան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առեւտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս: Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու եւ աճի միտում ունի: 2017 թ. հունվարի համեմատ 2018 թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առեւտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առեւտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018 թ. հունվարը համեմատենք 2016 թ. հունվարի հետ, ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք եւ որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից եւ, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»: Կարեւոր չէ, թե բերված թվերը որքանով են իրական, որքանով են նկարված, որքանով են ազդում բնակչության վրա...: Բայց եթե մի որոշ ժամանակ առաջ իշխանական լրատվամիջոցների տրամադրության տակ լիներ որեւէ պաշտոնյայի կողմից արտաբերված այսպիսի տեքստի տեսագրությունը, դրանով կսկսվեին լրատվական թողարկումները: Թողարկումից հետո մի հատ էլ առանձին ռեպորտաժ եթեր կհեռարձակվեր: Հետո օրվա ընթացքում այդ ամենը կկրկնվեր մի 10 անգամ: Հետո դրա շուրջ քննարկումներ կանեին եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ հիմա այս տեքստը տեղ է գտնում լրատվականներում այնպես՝ այնքանով, որքանով: Ու դրա պատճառը մեկն է՝ այս տեքստը ասում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա այլեւս «կինոյի մեջի տղան չէ», «սպիտակ ձիու թամբին» նա չէ այլեւս: Նա այդպիսին էր մեկ-մեկուկես տարի առաջ: Այն ժամանակ ուրիշ էր՝ նա «սպիտակ ձիով» եկել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին մի քիչ լրացուցիչ ձայներ բերելու համար, որպեսզի ընտրակաշառքների համար նախատեսված հարյուրավոր միլիոն դոլարներից մի քիչ խնայեն: Նա արեց իր գործը ու հիմա արդեն նրան պետք է շտապ իջեցնել սպիտակ ձիուց: Հակառակ դեպքում նա կարող է ոչ թե օգնել, այլ նույնիսկ խանգարել: Եթե հասարակության մի 0.1 տոկոսն էլ Կարեն Կարապետյանի մեջ տեսնի Սերժ Սարգսյանին այլընտրանք ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում, ապա դա արդեն վտանգավոր է:   Խմբագրականը տպագրվել է«Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում: 

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am