Հաղթանակ կամրջից նետվել փորձող քաղաքացուն խոստացել են չդատել, նա մեկ տարեկան երեխա ունի/տեսանյութ/
Մարտի 16-ին՝ ժամը 08:41-ին, ահազանգ է ստացվել, որ 43-ամյան Հասանյան Հ-ն անցել է Երեւան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը եւ սպառնում է ցած նետվել:
Դեպքի վայրում գտնվող Հասանյանի կինը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ ամուսինը փորձում է ինքնասպան լինել, քանի որ 3 տարի երեք ամիս դատելու են: Ամուսինը մեկ տարի առաջ գողություն է կատարել՝ քաղաքացոււ պայուսակի գողացել է մոտ մեկ միլիոն դրամ, ապա տուժողին փոխհատուցել է վնասը, մոտ մեկ միլիոն դրամը վերադարձրել է:
Նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախկին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քաղաքացին ասում է, որ միակ ելքը ինքնասպանության մեջ է տեսնում, չի ուզում դատվել, իր հետ բերել էր նաեւ բենզին, որ փորձի ինքնահրկիզվել. «Ուզում եմ բենզինը լցնեմ վրաս, վառեմ, իմ պաշտպանից հրաժարվել եմ, ես ինձ կարամ պաշտպանեմ,»- ասում էր ինքնասպանության փորձ անող տղամարդը:
Մանրամասները՝ armtimes.com -ում
