Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցը հայտնաբերել է մարդկային օրգանների առք ու վաճառքով զբաղվողներին, հաղորդում է Sputnik Ադրբեջանը։
armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմիններն ինֆորմացիա էին ստացել, որ միջազգային ընկերությունն անօրինական կերպով Ադրբեջանի քաղաքացիներին ստիպում է վաճառել իրենց օրգանները` դնելով նրանց անելանելի դրության մեջ։
Իրավապահ մարմինները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել և հետաքննություն սկսել։ Հետաքննությամբ պարզվել է, որ մարդիկ, որոնց անունները դեռ չի հրապարակվում, հանցավոր համաձայնության են եկել այլ երկրի քաղաքացիների հետ և կազմակերպել են Ադրբեջանի քաղաքացիների օրգանների առք ու վաճառք։
Ձերբակալվել է և քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քաղաքացի Հուդադատով Վախիդ Փահրադին օղլուի նկատմամբ։ Բերման են ենթարկվել նաև Փահրադիի հետ կապ ունեցող մարդիկ։ Նրանց «զոհերը» հայտնաբերվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը