ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը` «Եվրոպայի կործանման» օր

ԵՄ-ն 30 մլրդ եվրո կտա՞ Թուրքիային Այսօր մեկնարկում է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը: ԵՄ անդամ երկրների առաջնորդները կանցկացնեն միանգամից երկու արտահերթ գագաթնաժողով՝ Թուրքիայի վարչապետի հետ քննարկելով միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ գործողությունները, իսկ այնուհետև ԵՄ գագաթնաժողովում՝ ընդհանուր միգրացիոն ռազմավարությունը։ Բանակցությունները կանցկացվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների ֆոնին, ով փետրվարի կեսերին սպառնացել էր բացել ԵՄ երկրների հետ սահմանները փախստականների համար։ Ավելի վաղ Էրդողանը 2015թ. նոյեմբերի 14-ին Անթալիայում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը պահանջեց ԵՄ-ից 30 մլրդ եվրո՝ փախստականների խնդիրների լուծման համար՝ այլապես սպառնալով ուղարկել նրանց Եվրոպա։ Բացի այդ, մարտի 5-ին Թուրքիայի նախագահն առաջարկել է Սիրիայի հյուսիսում նոր քաղաք կառուցել՝ այնտեղ փախստականներին տեղակայելու համար, և ֆինանսավորել շինաշխատանքները միջազգային հանրության աջակցության հաշվին։ Մենք չենք ցանկանում Սիրիան մասնատված տեսնել, Ստամբուլում մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ այսօր տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը: «Ես այդ մասին հայտարարել եմ իրանցի գործընկերներին Թեհրանում մեր բանակցությունների ժամանակ», նշել է Դավութօղլուն: Նա հիշեցրել է, որ 100 տարի առաջ կնքվել է Սայքսա-Պիկոտ համաձայնագիրը՝ հիմք դնելով տարածաշրջանի պառակատմանը: «Մեզ անհրաժեշտ է թույլ չտալ տարածաշրջանի պառակտման կրկնություն: Ընդհակառակը՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանը միավորելու համար: Դրան կարող է նպաստել ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրանը»,- ասել է նա: ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը «կթաղի եվրոպական արժեքները» Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը Թուրքիայի մասնակցությամբ կարող է դառնալ «ամբողջ Եվրոպայի կործանման օր», հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր և միջազգային գործերով կոմիտեի անդամ Սևիմ Դագդելենը Deutschlandfunk-ի հետ հարցազրույցի ժամանակ: «Մարտի 7-ը կարող է պատմության մեջ մտնել որպես ԵՄ կործանման օր»,- ասել է նա` վստահեցնելով, որ գագաթնաժողովը կթաղի բոլոր եվրոպական արժեքները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կօգտվի դրանից: «Այն ամենը, որը կոչվում է սահմանադրություն, մարդու իրավունք, մարդկություն` այդ բոլորը կթաղվի, և կմատուցվի Էրդողանին կապույտ երիզով սկուտեղի վրա, իսկ նա կվայելի դա»,- համարում է նա: Այդ բոլոր ռեվերանսները միայն կհանգեցնեն Թուրքիայի նախագահի կողմից նոր պահանջների` մասնավորապես Թուրքիայի և ԵՄ միջև վիզային ռեժիմի վերացմանը: Դագդելենը նաև նշել է, որ Էրդողանը ամենավստահելի գործընկերը չէ Եվրոպայի համար, քանի որ նրա հետաքրքրությունների շրջանակը քրդերի դեմ պայքարն է, այլ ոչ թե փախստականներին օգնելը: Որքան ուժեղ է Թուրքիայի նախագահի ճնշող քաղաքականությունը, այնքան ավելի շատ է Եվրոպան ենթարկվում նրան, ավելացրել է քաղաքական գործիչը: «Zaman»-ի զավթումը Մարտի 4-ին Ստամբուլի դատարանը Zaman-ի ղեկավարման համար հոգաբարձուներ նշանակեց։ Պարբերականի աշխատակազմը մտավախություն ունի, որ դա կհանգեցնի թերթի փակման։ Այս քայլից հետո Ստամբուլում բողոքի ակցիաներ սկսեցին: Շաբաթ օրը Zaman թերթի գրասենյակի մերձակայքում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ տեղի ունեցան: Ոստիկանությունը պլաստիկե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառում: Հաղորդվում էր, որ ցուցարարների թվում կային նաև տուժածներ: Ստամբուլում թուրքական ընդդիմադիր Zaman թերթի շենքի մոտ հանրահավաքը վերածվել է ոստիկանների հետ բախումների։ Հարյուրավոր ցուցարարներ այնտեղ էին հավաքվել ընդդեմ պարբերականի հնարավոր փակման։ Թուրքական ոստիկանությունը ներխուժել է հայտնի պարբերականի գրասենյակ՝ ջրցաններով ու արցունքաբեր գազով ցրելով ցուցարարներին։ Խմբագրությունում խուզարկություններ կատարվեցին, ոստիկանները ցրում էին ցուցարարներին, որոնք պահանջում են դադարեցնել հարձակումները Zaman-ի դեմ։ Հատուկ միջոցների կիրառման հետևանքով եղան վիրավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, թերթի աշխատակիցներ։ ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Թուրքիայում մի քանի խոշոր լրատվամիջոցների փակման առնչությամբ՝ հայտարարեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ «Մենք թուրքական կառավարությանը կոչ ենք անում հետևել միջազգային նորմերին, այդ թվում նաև՝ սեփական Սահմանադրությանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդն Անկարային կոչ արեց պահպանել ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության պարտականությունները: Յագլանդը Zaman թերթի խմբագրության հետ դեպքն անվանել է լուրջ: Նա նշել է, որ «Թուրքիան համարվում է Եվրոպայի խորհրդի հիմնական երկրներից մեկը» և կոչ է արել երկրին կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների ուժային գործողությունները ընդդեմ Zaman թերթի կքննարկվեն ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում, որը կմեկնարկի մարտի 7-ին՝ Բրյուսելում. «Zaman թերթի զավթումը ևս մեկ հարված է Թուրքիայում մամուլի ազատությանը: Ես մտադիր եմ երկուշաբթի օրը բարձրացնել այդ հարցը»: Ռուսաստանն արևմտյան գործընկերներից պահանջում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա պահպանի խոսքի ազատության եվրոպական ու միջազգային չափորոշիչները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայում ընդդիմադիր Zaman և Cumhuriyet թերթերի շուրջ կատարվող վերջին իրադարձությունները. «Լուրջ ուշադրություն ենք հրավիրում Թուրքիայում խոսքի ազատության ու ԶԼՄ-ների անխափան գործունեության ապահովման ոլորտում կրիտիկական վատթարացող ճգնաժամի վրա»։ Զախարովան հիշատակել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որ նա խոստացել է չճանաչել ու չհարգել ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որով նրանք ազատ են արձակվել։ Զախարովան չի բացառել, որ Էրդողանին զայրացրել է նաև այն, որ թերթը նոր նյութեր է հրատարակել ԴԱԻՇ-ի հետ թուրքական զինվորականների շփումների մասին։ Զախարովան հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ը անկողմնակալ կդիտարկեն Թուրքիայում մամուլի ազատությունների ճնշումների հարցը։ Մինչդեռ Թուրքիայի վարչապետը ժխտում է Zaman թերթի բռնագրավմանը իշխանության մասնակցությունը: Թուրքիայի կառավարությունը մասնակից չէ Zaman ընդդիմադիր թերթի ղեկավարությանը խնամակալ նշանակելու դատարանի որոշմանը, ասել է Դավութօղլուն: «Մեր կառավարությունը դրա հետ կապ չունի: Կատարվել են դատական օրգանների ընդունած որոշումները: Դա մաքուր իրավաբանական պրոցես է: Ոչ ոք չպետք է կասկածի Թուրքիայում մամուլի ազատությանը»,- ասել է նա` հավելելով, որ թերթին մեղադրում են փող լվանալու համար՝ «զուգահեռ պետության» կառուցվածքների (ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի կողմնակիցների) միջոցով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am