«Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակների, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն երեսուն տոկոսի չափով, իսկ նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել», - կառավարության յասօվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարեց կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին ուշադրություն հրավիրել:
Արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասանելիության բացակայությամբ,ասաց նախարարը և Արդադրադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց երկուամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքում սահմանված այլ վճարների, արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբեյալ առաջարկություններ՝ քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը