«Արմենիկումի» փուչիկը վերջնականապես փայթեց

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։ Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, մարտի 13-ին, քննարկում է եղել։ Քննարկվել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման եւ կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության եւ կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

Քննարկմանը մասնակցած մասնագետները, «Արմենիկում» բուժհաստատության ղեկավարը, աշխատակիցներ ներկայացրել են «Արմենիկում» դեղամիջոցի, քսուկի գրանցած հաջողությունները։

Որքան էլ ուշագրավ է, ի սկզբանե ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման համար նախատեսված այս դեղորայքը, պարզվում է, հրաշագործ միջոց է։ Օրինակ՝ քննարկմանը ներկա «Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, այլեւ դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային Հեպատիտ C-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի եւ պառկելախոցերի բուժման ժամանակ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում էլ հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների եւ վերքերի արագ ապաքինման գործում: «Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաեւ Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը: Հիշեցնենք, որ դեռեւս 1998 թվականին ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում հայտնաբերվել է «Արմենիկում» անունը կրող դեղամիջոցը, որը լիովին բուժում է դարի չարիքը հանդիսացող ՁԻԱՀ հիվանդությունը: Բայց այս հայտարարությունից հետո հսկայական միջոցներ ներդրվեցին, կլինիկա բացվեց, դրսից հիվանդներ բերեցին, բայց էական արդյունք չգրանցվեց, եւ որեւէ ԶԻԱՀ-ով հիվանդ այդպես էլ չբուժվեց։ Այսքանից հետո՝ 20 տարի անց մենք հասկացանք, որ մեզ ոչ «Արմենիկում» կլինիկան է պետք, ոչ էլ՝ «Արմենիկումը»։ Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ «Արմենիկումը» հեքիաթ էր, որն ավարտվեց, փուչիկ էր, որը պայթեց։ Նախկին նախարարի խոսքերով՝ «Արմենիկումի» հրաշագործ հատկությունների մասին խոսվեց 98-99 թվականներին, ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին, թե մենք շատ արագ տարածաշրջանային կենտրոն կդառնանք, ողջ աշխարհի ֆինանսական միջոցները կգան Հայաստան, երկիրը կծաղկի, մենք էլ կնստենք մեր բազմոցների մեջ ու արքայավայել կապրենք։ «Գիտեք, այն երկրներում, որտեղ պարբերաբար տնտեսական, քաղաքական ճգնաժամեր են տեղի ունենում, պարբերաբար բնակչության շրջանում այդպիսի լուրեր են տարածում, որը միտված է մարդկանց շրջանում հանգստություն պահպանելուն, մարդկանց նիհրի մեջ գցելուն, եւ փորձ է արվում ապագայի նկատմամբ վառ երազանքներ առաջացնել։ 2000-ականների սկզբին այս աղմուկն էր, հետո տարածվեց, թե հեսա-հեսա նավթ ենք գտնելու Հայաստանում, ոսկի ենք գտնելու։ Նման հեքիաթներ մշտապես հորինվում են, ինչպես արդեն ասացի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նախկին նախարարը։ Ինչ վերաբերում է «Արմենիկում» դեղամիջոցին, ապա, Մկրտչյանի խոսքերով, դա իմունիտետը բարձրացնող դեղամիջոց է, որի նման, բազմաթիվ, տասնյակ անգամ ավելի հզոր դեղամիջոցներ կան աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, որոնց մեծ մասը գրանտային ծրագրերի շրջանակում գալիս են նաեւ Հայաստան։ «Արդյունքում «Արմենիկումի» կարիքը էլ չկա, քանի որ, կան ավելի արդյունավետ պրեպարատներ։ Իսկ կենտրոնն էլ տեւական ժամանակ է դարձել էր սովորական հիվանդանոց»,- ասաց Մկրտչյանը։ Անդրադառնալով հանրային խորհրդի քննարկման ժամանակ դեղամիջոցի վերաբերյալ հնչած գնահատականներին, դրա հրաշագործ հատկություններին, նախկին նախարարը հակադարձեց. «Դե որ այդքան հրաշագործ դեղ լիներ, պետությունը ծրագիրը չէր փակի, կշարունակեր ֆինանսավորել։ Հավանաբար, ուսումնասիրությունները կատարվել են եւ հանգել են համապատասխան հետեւության։ Եվ հետո, «Արմենիկումը» գիտականորեն ապացուցված եւ միջազգայնորեն ճանաչված պրեպարատ չէ։ Հնարավոր է, դա հրաշագործ էր 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, բայց ոչ հիմա։ Համաշխարհային պրակտիկայում նման, տասնյակ անգամ ավելի հզոր դեղամիջոցներ կան միջազգային փորձագիտական հանրության կողմից ընդունված»,- ընդգծեց Մկրտչյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am