Նախապատերազմական «մեսիջ» Սերժ Սարգսյանին ու միջնորդներին

Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են հնգօրյա լայնածավալ զորավարժություններ, որոնց շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, ինչպես նաև հինգ տասնյակ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զորավարժությունների ընթացքում «բանակային ստորաբաժանումները հետ են մղելու պայմանական հակառակորդի հարձակումը և անցնելու են հակահարձակման»: «Զորավարժությունների ընթացքում զորքերը պետք է կասեցնեն հակառակորդի հարձակումը, ինչպես նաև հակահարվածների միջոցով վերականգնեն պաշտպանության գիծն՝ ավելի ձեռնտու դիրքերի ներառմամբ՝ հետագայում անցնելով լայնամասշտաբ հակահարձակողական գործողության», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Այս վարժանքների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում, նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»: Հնգօրյա զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զինուժը, ինչպես հաղորդվում է, կիրառելու է նաև վերջերս Ռուսաստանից, Իսրայելից և Չեխիայից ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներ: Պաշտոնական Երևանը, արձագանքելով Ադրբեջանում այս տարվա առաջին զորավարժությանը, նշում է, որ դրանք անցկացվում են խախտումներով՝ առանց նախօրոք զգուշացնելու ԵԱՀԿ անդամ երկրներին: «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ( նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները», - թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Պաշտոնական Բաքուն հակադարձում է՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անցկացվող վարժանքները համապատասխանում են 2011թ. ԵԱՀԿ-ի Վիեննայի փաստաթղթին, այսօր ի պատասխան հայաստանցի պաշտոնակցին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Հիշեցնենք՝ Ադրբեջանը անցյալ տարի մի քանի զորավարժություններ էր անցկացրել՝ հարուցելով հայկական կողմի զայրույթը: Անցյալ տարվա թերևս ամենախոշոր վարժանքները ապրիլին էին՝ քառօրյա պատերազմից մեկ տարի անց, շուրջ 30 հազար զինվորականների մասնակցությամբ, որի նպատակն էր ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, կազմակերպել զինված ուժերի կառավարումն ու փոխգործակցությունը՝ գործողությունները մոտեցնելով մարտական իրավիճակի պայմաններին: Ու դարձյալ նախընտրական քարոզարշավում թոհուբոհի մեջ՝ Ալիևը «մկաններն» է ցույց տալիս: Դա, թերևս, միակ բանն է, որը նա կարող է անել. «հզոր բանակ», «ռազմական հզորություն» ցուցադրել իր երկրի բնակչությանը: Բայց, բացի  հասարակական տրամադրություններ արթնացնելը, նա հստակ այլ «մեսիջներ» հղելու «կարիք» ունի միջազգային հանրությանն ու, նախևառաջ միջնորդ պետություններին: Ալիևը ոչ մի կերպ չի ցանկանում ցույց տալ, որ հաշտվել է բանակցությունների շարունակման փուլի հետ: Ինչու՞... Այս հարցի պատասխանն է բացատրում Ալիևի պահվածքն առհասարակ: Նրա ամեն մի ռազմատենչ քայլ` բողոք է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը, պահանջով՝ «Վերադարձրեք մեր հողերն ու Ղարաբաղը»: Լայնածավալ այս զորավարժությունները նախապատերազմական «մեսիջ» են՝ հիշեցնելու հայկական կողմին ու միջնորդներին 2016-ի անսպասելի պատերազմը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am