Թիլերսոնն իր պաշտոնազրկման մասին իմացել է թվիթերից (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ռեքս Թիլերսոնի հեռացումը պետքարտուղարի պաշտոնից զարմանալի չէր՝ հաշվի առնելով նախագահի հետ նրա տարաձայնությունները մի շարք լուրջ հիմնախնդիրների շուրջ: Խնդիրը պաշտոնից ազատելու ձևի մեջ է, քանի որ Թիլերսոնը դրա մասին իմացել է նախագահի թվիթերյան գրառումից
Քաղաքական մեկնաբանները նկատել են, որ պետքարտուղար Թիլերսոնը պաշտոնից հեռացվել է այն բանից հետո, երբ ասել է, որ Ռուսաստանը պատասխանատու է Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտեսի թունավորման հարցում: «Ռուսաստանը պետք է լուրջ գնահատի, թե որքանով են իրենց գործողությունները բխում ռուս ժողովրդի և ընդհանուր աշխարհի շահերից: Նույն ոճով շարունակելը կհանգեցնի ավելի մեծ մեկուսացմանը, որը ոչ մեկի շահերից չի բխում»,- ասել էր Թիլերսոնը: Նախագահ Թրամփը Թիլերսոնի փոխարեն նշանակել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոյին: Քաղաքական մեկնաբանների կարծիքով վերջինս լավ տեղեկացված է ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: «Ուստի հույս ունեմ, որ նա կկարողանա համոզել նախագահին ոչ միայն ընդունելու, որ սա լուրջ խնդիր է, այլ նաև միջոցներ ձեռք առնելու ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելու համար»,- ասում է Քոնթրիմենը: Պետքարտուղարությունում ձեռնարկված փոփոխությունները տեղի են ունենում մայիսին Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ նախագահ Թրամփի գագաթաժողովից առաջ: Հայտնի է նաև, որ այդ նույն ամսում նախագահ Թրամփը ցանկանում է չեղարկել Իրանի հետ համաձայնագիրը: «Այս երկու գործընթացները չեն կարող միասին դիտարկվել: Հնարավոր չէ, որ գործող համաձայնագրի չեղարկումը որևէ կերպ բարելավի ԱՄՆ-ի դիրքերը Հյուսիսային Կորեայի հետ հարցում: Ընդհակառակը, կարծում եմ, որ դրանից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է հարց տալ, թե ինչպես է հնարավոր համաձայնագիր ստորագրել մի նախագահի հետ, ով չեղարկում է բոլոր նախկին համաձայնագրերը»,- ասում է Թոմ Քոնթրիմենը: Սակայն Քոնթրիմենի կարծիքով առանց երաշխիքի գագաթաժողովին մասնակցելու նախագահ Թրամփի պատրաստակամությունը տալիս է Փհենյանի հետ համաձայնության հասնելու հնարավորոթյուն, ինչն արժանի է գովասանքի: Կարծիքներ կան, որ գագաթաժողովի անցկացումն առանց երաշխիքների արդյունավետ չէ:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am