Նրանք խաղում են շախմատի տախտակի միեւնույն դաշտում

Ապրիլյան զարգացումներին ընդառաջ` ներիշխանական  տրամադրություններից որոշակի  տպավորություն է ձեւավորվել, որ կա ռեալ անհանգստություն Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը ձախողելու հարցում: Արդեն մի  քանի շաբաթ է ՝իշխանությունն ու ընդդիմությունը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ փոխադարձ քննադատությունների առանցքում պահում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Գրոհը երկրորդ նախագահի ուղղությամբ նոր թափ հավաքեց Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում, երբ  ոչ միայն հիշատակում էին Քոչարյանի անունը, այլ ուղղակի մեղադրանքներ հնչեցնում նրա հասցեին, տպավորություն թողնելով, որ իշխանությունների անհանգստությունը երկրորդ նախագահի ակտիվացման հետ է կապված:Այդ տեսակետն ավելի կարծրացավ, երբ նախօրեին նախկին նախագահին սպասարկող  2rd.am կայքը տպագրեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ հարցազրույցը: Մարտի 1-ի վերաբերյալ հարցադրմանը Սողոմոնյանը պատասխանել էր. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»: Նա շեշտել էր նաեւ, որ նախապես պլանավորված այցի պատճառով երկրորդ նախագահը չի մասնակցի  Արմեն Սարգսյանի երդմնակալությանը, ավելին թերեւս ոչ պատահականորեն չէր շրջանցվել նաեւ հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը՝ մեկ անգամ եւս հիշեցնելով Քոչարյանի կոշտ դիրքորոշումն այդ արձանագրությունների վերաբերյալ եւ հեգնանք-ակնարկն առ այն, որ ի տարբերություն Քոչարյանի, օրվա իշխանությունները այդ ամենը հասկացան տասը տարի անց: Մինչդեռ լեզվաբան, ԵՊՀ դասախոս Նարինե  Դիլբարյանի կարծիքով իշխանությունների գործողություններում ոչ թե անհանգստություն է նկատվում, այլ ճիշտ հակառակը՝ «իշխանություններին թերեւս թվում է, որ կարկանդակն արդեն բաժանված է եւ հայտնի են սեղանի հյուրերը». «Դրա վկայությունը նույն այս պարգեւատրումներն են, ընտրվում են հերոսներ, որոնք առաջացնում են հանրության շատ մեծ շրջանակների ցասումը:  Այս ամենից կարելի է եզրակացնել, որ կա՛մ Սերժ Սարգսյանի շրջապատը նրան դրդում է անել այսպես կոչված ոչ ժողովրդահաճո քայլեր, որովհետեւ շատ ինքնավստահ է, կա՛մ էլ ընդամենը տրվել են ժամանակի ընթացքին, քանզի վախեր ունեցող մարդը չէր պարգեւատրի իր  շրջապատին, այլ ընդհակառակը ինչ որ չափով կմեղմեր հասարակության զայրույթը»: Հիշեցնենք, որ Կանանց տոնի առթիվ Սերժ Սարգսյանի կողմից  պարգեւատրված մի խումբ կանանց շարքում էր նաեւ սերիալների հայտնի սցենարիստ Դիանա Գրիգորյանը. նա պարգեւատրվեց Մովսես Խորենացի շքանշանով եւ արժանացավ հանրության պարսավանքին։ Իսկ Քոչարյանի հայտնությունը Նարինե Դիլբարյանի կարծիքով ըստ ամենայնի   իրեն հասցեագրված մեղադրանքներին պատասխան տալու  հանգամանքով է պայմանավորված, որոնք հնչեցին Մարտի 1-ի թեմայով քննարկումների ժամանակ:Դիլբարյանը  չի բացառվում , որ տեւական լռությունից հետո հնարավոր է, այսպես կոչված, հետախուզական նպատակ հետապնդող հայտնություն լինի.<<Գնդակը նետեցին, որպեսզի տեսնեն, թե ով կվերցնի, բայց այն կարծես թե վերցնող չեղավ, գուցե վերադարձի ցանկություններ կան, իսկ իրական հիմքեր, անկեղծ ասած, ես չեմ տեսնում>>:  Դիլբարյանի գնահատմամբ մեծ հաշվով Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասություններ չկան, ավելին միայն Սերժ Սարգսյանը կարող է ապահովել Քոչարյանի վերադարձի իրական հիմքերը.<<Միայն Սերժ Սարգսյանը կարող է ապահովել Քոչարյանի անվտանգ նավարկության ընթացքը տնտեսական եւ սոցիալական նավահանգիստներում: Իրենք երկուսն էլ իրար համար համաերաշխիք են եւ՛ անցած ճանապարհի, եւ՛ նախընտրելի ռազմավարության, մեթոդների, գործունեության առումով: Հետեւաբար Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի համար նախընտրելի վարչապետ է, նախընտրելի ղեկավար, որպեսզի թե Մարտի 1-ը եւ թե այլ  բազմաթիվ հարցերի մասին վիճաբանություն չբարձրանա: Պետք չէ անհանգստություն ունենալ, որ Քոչարյանը կարող է խափանել Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը. նրանք խաղում են շախմատի տախտակի միեւնույն դաշտում>>: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am