Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ռեալ հնարավորություն ունի

Ապրիլյան զարգացումներին ընդառաջ ՝իրադարձությունները հետաքրքիր զարգացում են ստանում: Մի քանի շաբաթ է ՝իշխանությունն ու ընդդիմությունը մարտյան իրադարձությունների վերաբերյալ փոխադարձ քննադատությունների առանցքում պահում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Գրոհը երկրորդ նախագահի ուղղությամբ նոր թափ վերցրեց։Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում ոչ միայն հիշատակում էին Քոչարյանի անունը, այլ ուղղակի մեղադրանքներ հնչեցնում:  Մասնավորապես, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ Քոչարյանին առ այսօր հարցաքննության չեն կանչել, և դա անթույլատրելի վրիպում է: Այս լսումներից անմիջապես հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Այս աժիոտաժից տպավորություն ստեղծվեց, որ իշխող ուժի անհանգստությունը նախեւառաջ Քոչարյանն է, հետո ընդդիմությունը, որը հայտարարել է եւ մեկնարկել Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը կասեցնելու իր պայքարը: Նախկին նախագահին սպասարկող  2rd.am կայքն այսօր հարցազրույց էր տպագրել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: Մարտի 1-ի վերաբերյալ հարցադրմանը Սողոմոնյանը պատասխանել էր. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»: Քոչարյանի միջնորդավորված ակտիվությունը արդեն տարատեսակ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում: Տեսակետներ են հնչում, որ այսպիսով Քոչարյանը հայտարարում է, որ ընդունում է իշխող ՀՀԿ-ի մարտահրավերը եւ պատրաստ է ոչ միայն Փաշինյանին, այլ նրանց եւս ծաղրելու այս թեմայով՝ հասկացնելով, որ որքան ինքն է մեղավոր, այնքան էլ Փաշինյանը՝այդ ամենի սադրիչն ու կազմակերպիչը: Որոշ քաղաքագետներ էլ, ավելի հեռուն գնալով, կանխատեսումներ արեցին Քոչարյանի ակտիվության եւ վերադարձի առիթով: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ Քոչարյանը իր նախագահությունից հետո պարբերապար հայտնվում է նման հարցազրույցներով ու նորից տեւական ժամանակ անհետանում: Քանի որ Շիրինյանի խոսքով՝ Քոչարյանն անձամբ քաղաքականություն վերադարձի ցանկություն չունի, պարզապես նրա շրջապատում ինչ-որ մարդիկ են դա ցանկանում, այդ պատճառով էլ ակտիվությունը հարցազրույցների մակարդակից ավելին չի բարձրանում.<<Ակնհյատ է, որ կան ինչ-որ ուժեր, որոնք նրան դրդում են դեպի քաղաքականություն, սակայն երեւում է նաեւ, որ նա նման ցանկություն չունի: Ինքը պարզապես անտարբեր չէ քաղաքական գործընթացներին եւ ժամանակ առ ժամանակ իր կարծիքն է բարձրաձայնում: Ի վերջո, չէ՞ որ նա միլիարդատեր է, ոնց կարող է այս ամենին անտարբեր լինել>>: Շիրինյանը չի կարող ասել, թե այդ պարագայում ՀՀԿ-ի անհանգստությունը երկրորդ նախագահի նկատմամբ ինչով է պայմանավորված, եւ առհասարակ կա՞ անհանգստություն , թե ոչ.<<Իրենց պիտի հարցնել, ես չեմ կարող ասել>>, - ասաց նա ՝ փաստելով սակայն, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ ունեցել է քաղաքականություն վերադառնալու ռեալ հնարավորություն եւ այդ հնարավորոթյունն ունի նաեւ այսօր.<<Քոչարյանն ունի ինչպես ընդգծված հակառակորդներ, այնպես էլ ընդգծված համակիրներ, բայց նորից պիտի կրկնեմ, որ ինքը վերադառնալու ցանկություն չունի, ես նման տպավորություն ունեմ, որ ինքը հեռացել է քաղաքականությունից եւ որոշել այլեւս բիզնեսով զբաղվել>>: Հարցին, թե ապագայում հնարավոր է ՝ինչ-ինչ գործընթացներով պայմանավորված Քոչարյանի վերադարձի հրամայական առաջ գա, Շիրինյանը բացասական պատասխան տվեց.<<Ոչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ վերադարձավ, շահեցի՞նք:Ես կողմ եմ չորրորդ հանրապետության հիմնադրմանը, որը  «նախկիններից» բեռնաթափված կլինի: Մի հատ էլ մնում է Դեմիրճյանին բերենք, կամ Ծառուկյանի հետեւից գնանք>>,-հեգնեց նա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն էլ ուրեմն չպետք է հավակնի վարչապետի պաշտոնին, քաղաքագետը արձագանքեց.<<Դու իրենից հարցրու, Սերժ Սարգսյանը արդեն վարչապետ է, եթե ֆորս –մաժոր չլինի>>: Անի Սահակյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am