Սերժ Սարգսյանը միշտ հարմար խաղային զինվորներ է ընտրում

Սերժ Սարգսյանը քաղաքական սերնդափոխության հարցում հետաքրքրական մոտեցում է ցուցաբերում: Չնայած Հանրապետական կուսակցության բազմահազարանոց բազայի, նա առանցքային պաշտոնները վերջին տարիներին համալրում է դրսից հրավիրված գործիչների միջոցով: Նախ Մոսկվայից հրավիրեց Կարեն Կարապետյանին, ապա Լոնդոնից Արմեն Սարգսյանին , մարդկանց, որոնք առաջին հայացքից հանրության մոտ դրական տպավորություն են թողնում՝ տարբերվելով հայաստանյան չինովնիկների կարծրատիպերից: Կարեն Կարապետյանի նորաոճ և գեղեցիկ կոստյում-ժիլետները, գունագեղ փողկապները և դրանց համապատասխան կոշիկներն ու ժամացույցները, նրբաճաշակ, ազատ ու անկաշկանդ ժեստերի հետ միասին տպավորություն էին ստեղծում, թե գործ ունենք ոչ թե դասական իմաստով չինովնիկի, այլ արևմտյան արժեքներով աշխատող ռեֆորմատորի հետ: Ցավոք, արտաքուստ տեսանելի դրայվը դեռեւս չի զգացվում կառավարման ոլորտում: Կասկածից վեր է, որ կիրթ եւ ինտելեկտտուալ մարդու տպավորություն թողած Արմեն Սարգսյանի դեպքում էլ օրինաչափությունը չի խախտվելու: Լեզվաբան Նարինե Դիլբարյանը Սերժ Սարգսյանի՝ կադրային վերջին ընտրության նախասիրություններում նկատել է հետեւյալ օրինաչափությունը.<<Սերժ Սարգսյանը միշտ հարմար խաղային զինվորներ է ընտրում, այնպիսիններին, որոնք , երբ ավարտվում է հերթական խաղային պարտիան, կարող են հանգիստ հեռանալ, այսինքն փոխարինվել այլ զինվորներով>>: Գործող նախագահը ընտրում է այնպիսիններին, որոնք Դիլբարյանի խոսքով՝ այստեղ քաղաքական հենարան չունեն.<<Ամեն դեպքում երբեք կասկածներ չես կարող ունենալ, որ տվյալ պաշտոնյան ինչ որ պահի կարող է հեռանալ եւ ինքնուրույն խաղ ծավալել, որովհետեւ թիմի բացակայությունը բավականն խոցելի հարց է>>: Սրանց բացի դրսից եկած մարդիկ Հայաստանը չեն համարում մշտական կեցության վայր եւ ինքնին դառնում նախընտրելի կադրեր: Այդուհանդերձ, Դիլբարյանի կարծիքով Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը միմյանցից էականորեն տարբերվում են . <<Արմեն Սարգսյանն ընդհանուր հարաբերությունների հարուստ փորձ ունի եւ նրան դժվար է համարել մենեջեր, ինչպիսին է Կարեն Կարապետյանը իր ամբողջ աշխատանքում: Թիմի տեսանկյունից էլ տարբերությունները մեծ են, Կարապետյանը Հայաստանում զբաղեցնելով այլ պաշտոններ ձեւավորել է իր որոշակի թիմը, որոնց մի մասը խորհրդարան մտան>>, նշում է նա հավելելով՝ մինչդեռ ՀՀԿ-ն չի կարող դառնալ Սարգսյանի թիմը, որովհետեւ Սերժ Սարգսյանի թիմն է, իսկ նման տիպի անցումները խիստ անհավանական են: Դիլբարյանի կարծիքով Սերժ Սարգսյանը ըստ ամենայնի պատահական չի ընտրում դրսի կադրերին, որոնց պարագայում մշտապես լուծում չի ստանում սահմանադրականության հարցը.<<Այդպես էլ չփարատվեց այն խնդիրը, թե Արմեն Սարգսյանը միայն ՀՀ քաղաքացի է, թե ոչ, չբերեցին փաստաթղթեր, հիմնավորումներ, հնչեցին արտահայտություններ, բայց դրանք չհիմնավորվեցին>>: Նա նկատել է՝ Հանրայինի եթերով այժմ, երբ լուսաբանում են Արմեն Սարգսյանին, նրան ներկայացնում են իբրեւ ընտրված նախագահ.<<Իհարկե, դրա մեջ նենգություն կար, իսկ հետաքրքիր է ո՞վ է չընտրված նախագահը>>,- հռետորական հարց է հնչեցնում նա: Բայց մյուս կողմից թիմ չունեցող նախագահի վրա կարո՞ղ է հասարակությունը հույս դնել, նա կարող է սահմանադրության երաշխավոր հանդիսանալ, անաչառ գործել, հարցին Դիլբարյանը պատասխանեց.<<Ինքը չի կարող ազատ գործել, իսկ անաչառության մասին դժվարանում եմ ասել, քաղաքականությունը բացարձակ աչառ ոլորտ է : Առայժմ հայտնի չէ, թե Արմեն Սարգսյանն ինչ նպատակներ է հետապնդում : Առայժմ ինքը կրթամշակութային արժեքների մասին է խոսում, քան թե քաղաքական ծրագրերի, նպատակների: Առայժմ դրանք միայն բարի ցանկությունների մակարդակում են, ուստի դժվար է եզրակացություն կատարել: Նա փակ գործիչ է եւ գուցե նրա հաշվարկը հենց այդ ոլորտի հետ է կապված, երբ իր լիազորությունները կստանձնի, թերեւս պարզ կդառնա գործունեության վեկտորը>>: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am