Գնա Ադրբեջան` թող քեզ բազմացնեն. համացանցի արձագանքը` Անահիտ Մութաֆյանի սկանդալային հայտարարությանը

Այսօր Անահիտ Մութաֆյանի հարցազրույցն էի ընթերցում, որում դերասանուհին խոստովանել էր, որ անձնական կյանք չունի, ապա հավելել, որ մի շրջան կար, երբ ցանկանում էր երեխաներ ունենալ, սակայն այլևս այդ ցանկությունը չկա: Դերասանուհին իր որոշումը մեկնաբանել էր հետևյալ ձևով. «Երեխա ունենալու ցանկությունը մի պահ առաջացավ ինձ մոտ, հույս եղավ, որ մեր երկրում փոփոխություններ կլինեն, բայց վերջին մի քանի օրվա ընթացքում եկա այն եզրահանգման, որ ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ»: Իհարկե, երեխա ունենալ-չունենալն Անահիտի անձնական որուշումն է, սակայն հարց է առաջանում`ինչու՞ են մեր հայ հայտնիներն իրենց նեղ անձնական որոշումները բարդում երկրի վրա: Քավ լիցի, որևէ մեկը չի պնդում, որ մեր երկրում խնդիրների պակաս կա, սակայն այնպես չէ, որ Անահիտը միակն է, որ պետք է երեխա ունենա և իր այդ որոշմամբ մեզ մի բան էլ «одолжение» է անում: Ի վերջո, եթե մյուսներին հաջողվում է այս երկրում երեխաներ ունենալ և դաստիարակել, միգուցե, իրեն էլ դա կհաջողվի: Պարզապես, կարծես թե, թրենդային է դարձել սեփական խնդիրների համար բոլորին, այդ թվում` երկրին մեղադրելը, հիշենք թեկուզ Սեպուհ Ապիկյանին, ով էլ ժամանակին ՀՀ քաղաքացիությունից էր հրաժարվում: Ընդ որում` Սեպուհն իր այդ գրառման համար ներողություն էր խնդրել: Ինչ խոսք, Անահիտը, հաշվի առնելով նախորդ հայտնիների` նման հայտարարություններից հետո առաջացած աղմուկը, պետք է հասկանար, որ իր երեխա չունենալու որոշումը երկրի վրա բարդելը մեղմ ասած սխալ կընդունվի, կամ էլ դերասանուհին միտումնավոր է դա արել` հաշվի առնելով, որ որպես կանոն նման հայտարարությունը չի կարող անուշադրության մատնվել: Ինչևէ, խորհուրդ մեր հայտնիներին` ձեր անձնական ձախողումները մի բարդեք մյուսների վրա կամ էլ ընդունեք, որ այս երկրում այդ նույն խնդիրների միջով անցնում են գրեթե բոլոր քաղաքացիները, այնպես որ մի տրտնջացեք, որպեսզի հետագայում ստիպված չլինեք արդարանալ ձեր մտքերի համար: Այլ հարց է, երբ դա արվում է միտումնավոր` ուշադրություն գրավելու համար, այդ դեպքում, կարող ենք փաստել, որ Անահիտին հաջողվել է նշանակետին դիպչել, քանի որ համացանցում արդեն կարելի է հանդիպել հետևյալ մեկնաբանությունները. «Դու քեզ համար զավակներ ունեցիր, թե չէ երկրի համար ունեցողներ կան. դրանք ապրիլյան պատերազմի հերոսներ ծնած հայ մայրերն են.մայրությունը ամենամեծ շնորհն է տրված կնոջը» «Հաստատ թուրքի արյուն կա երակներուտ: Նախ ես թույն սրտիտ ու դատարկ խելքիտ համար Աստվածել չի ուզենա, որ դու մայրանաս։ Մորտ հարցրու քեզ՞ ինչի է ծնել»։ «Գնա Ադրբեջան` թող քեզ բազմացնեն» Ինչպես ասում են` առանց մեկնաբանության: Հեղինակ` Ա. Գրիգորյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am