Բախվել են Toyota Land Cruiser-ն ու Lexus-ը. Lexus-ը մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ի, Nissan-ն էլ՝ Opel-ի մեջ. տեսանյութ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների խաչմերուկում», բախվել են Lexus մակնիշի 77 DX 771 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 30 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 80 QC 001 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 ԼM 624 համարանիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որով երևում է՝ ինչպես է տեղի ունեցել խոշոր ավտովթարը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am