Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը․ SIPRI

Չնայած ապրիլյան պատերազմին և Հայաստանի իշխանությունների՝ բարձրագույն մակարդակով հնչեցրած հրապարակային դժգոհություններին, Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը։ Գրում է  Ազատություն-ը:
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` օրերս հրապարակած զեկույցի համաձայն, 2013-2017 թվականներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսաստանյան: Երկրորդ տեղում Իսրայելն է․ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ներմուծած զենքի 29 տոկոսը եկել է այդ երկրից: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 2.5 տոկոս չափաբաժնով: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ տարիներին 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Բաքվի ռազմավարական դաշնակից Թուրքիան: Ըստ SIPRI-ի, 2013-2017 թվականներին Ադրբեջանը հանդիսացել է սպառազինություն ներմուծող աշխարհի 23-րդ խոշորագույն պետությունը: Բաքվին է բաժին հասել այդ տարիներին սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումների 1.3 տոկոսը:Նախորդ ժամանակահատվածի՝ 2008-2012 թվականների, համեմատ այս թիվը էականորեն՝ 55 տոկոսով աճել է․ 2008-2012 թվականներին սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումներում Ադրբեջանի չափաբաժինը 0.9 տոկոս էր: Երևանում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությունը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Կոսաչովին հիշեցրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցած տարվա սեպտեմբերին արած հայտարարությունը, թե Միացյալ Նահանգների որոշումը Կիևին սպառազինություն մատակարարելու մասին չի նպաստում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանը։ Մինչդեռ, Կրեմլը տարիներ ի վեր սպառազինություն է մատակարարում Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am